ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները «խլացրել» են Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյայի ինքնաթիռը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը, ըստ երևույթին, խափանել է թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի արբանյակային ազդանշանը, որը տեղափոխում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շեպսին: Այս մասին հայտնում են The Times-ը և The Guardian-ը հղում անելով կառավարական աղբյուրներին, գրում է @dw_russian–ը X ցանցում։

The Guardian-ի պաշտպանական կառույցների աղբյուրները նշել են, որ դա վտանգ չի ներկայացրել Շեպսի համար, ով Լեհաստանից վերադառնում էր Մեծ Բրիտանիա, սակայն միջադեպն անվանել են էլեկտրոնային պատերազմի «խիստ անպատասխանատու» գործողություն։ GPS ազդանշանը, իբր, կորել է մոտ 30 րոպե, երբ ինքնաթիռը թռչում էր Բալթիկ ծովի վրայով, Կալինինգրադի շրջանին մոտ, և ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել այլընտրանքային մեթոդներ կիրառել գտնվելու վայրը որոշելու համար, նշել է The Times-ը։
Գրանթ Շեպսը Լեհաստանում էր ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները, որոնք դաշինքի ամենամեծ զորավարժություններն են Սառը պատերազմից ի վեր, դիտելու համար: Իսկ վերջերս էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Վլադիմիր Պուտինին մեղադրել էր «զենքով հոխորտալու» և անպատասխանատու պահվածքի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular