ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն ներկայացրել է, որը չի բավարարվել. նոր մանրամասներ Կապանի համայնքապետի եղբոր գործից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կապան համայնքի ղեկավարի եղբոր՝ Գրիգորի Փարսյանի և նրա ընկերոջ նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պարեկային ծառայողների հետ վիճաբանելու համար: Վերջիններս ձերբակալվել են, սակայն մեկ օր անց դատարանը խափանման միջոցը որպես կալանք չի կիրառել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը 1or.am-ին փոխանցեց, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն ներկայացրել է, որը չի բավարարվել դատարանի կողմից.

«Մարտի 10-ին երկու անձի և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 2 անձի ներկայացրել են մեղադրանք: Նրանցից մեկին մեցադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 2-րդ մասի, երկրորդին՝ 452-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել են գրավը և բացակայելու արգելքը»,- մեզ հետ զրույցում նշեց խոսնակը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կապանում բացվեց Մանթաշյան բիզնես ակումբի Կապանի մասնաճյուղը, որի տնօրեն նշանակվեց Գրիգորի Փարսյանը: Մեր տեղեկություններով` պաշտոնական արարողությունից հետո Գրիշա Փարսյանի  մեքենան կանգնեցվել է պարեկային ծառայողների կողմից, սակայն վերջինս չի ենթարկվել և մեքենան վարել է մինչև իրենց առանձնատան բակ: Քիչ անց եկել են նաև նրան հետապնդող պարեկային ծառայողները: Փարսյանն ու ընկերն իջել են մեքենայից և քաշքշոց է սկսվել, արդյունքում՝ իրավիճակը այնքան է թեժացել, որ կատարվածը տեղափոխվել է իրավական հարթություն. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հավելենք, որ Փարսյանն ու իր  ընկերը նախկինում էլ նման միջադեպի մասնակից են եղել: Կապանցիներն այս «ներողամիտ մոտեցումը» բացատրում են համայնքապետի վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ձևավորած խիստ ջերմ մտերմությամբ: Ուստի ենթադրելի է, թե ինչու «ազատ դատական համակարգը» չկալանավորեց իշխանությունների շատ սիրելի պարեկների հանդեպ բռնություն կիրառողներին:

 

Ելենա Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular