ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանի քաղաքապետի եղբայրը կրկին վիճել է պարեկների հետ. դատարանը խափանման միջոց չկիրառեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ Կապանում բացվեց Մանթաշյան բիզնես ակումբի Կապանի մասնաճյուղը, որի տնօրեն նշանակվեց Կապանի համայնքապետի հարազատ եղբայրը՝ Գրիգորի Փարսյանը:

1or.am-ի տեղեկություններով օրը բարի ավարտ չունեցավ նորանշանակ տնօրենի համար. պաշտոնական արարողությունից հետո Գրիշա Փարսյանը իր մեքենայով, ընկերոջ հետ երթևեկում է Կապան քաղաքում և ըստ ամենայնի բավականին «բարձր տրամադրությամբ» ինչը չի վրիպում պարեկների աչքից: Պարեկները կանգնեցնում են նրա մեքենան, սակայն վերջինս չի ենթարկվում և վարում է իրենց առանձնատան բակ:

Քիչ անց ժամանում են նաև նրան հետապնդող պարեկային ծառայողները:

Փարսյանը ընկերոջ հետ իջնում են մեքենայից և քաշքշոց է տեղի ունենում , արդյունքում՝ իրավիճակը այնքան է թեժանում, որ կատարվածը տեղափոխվում է իրավական հարթություն. հարուցվում է քրեական գործ, ձերբակալում են, սակայն մեկ օր անց՝ երեկ, դատարանը խափանման միջոցը որպես կալանք չի կիրառում: Այնինչ Փարսյան Գրիշան և իր այդ նույն ընկերը նախկինում էլ կալանավորված են եղել Կապանում ոստիկաններին ծեծելու մեղադրանքով:

Կապանցիներն այս «ներողամիտ մոտեցումը» բացատրում են համայնքապետի վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ձևավորած խիստ ջերմ մտերմությամբ: Ուստի ենթադրելի է, թե ինչու «ազատ դատական համակարգը» չկալանավորեց իշխանությունների շատ սիրելի պարեկների հանդեպ բռնություն կիրառողներին:

1or.am-ը փորձեց մանրամասներ ճշտել Քննչական կոմիտեից, որտեղից խոստացան ավելի ուշ ներկայացնել:

 

Ելենա Մաթևոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular