Ծանոթ ու միաժամանակ անհայտ-ՍԱՂԱՎԱՐՏ
ՖՈՏՈՍաղավարտը պատկանում է այն արհեստածին միջոցների դասին, որոնք պաշտպանում են մարդու գլուխը արտաքին ազդեցություններից։
Ինչու՞ «արհեստածին»` որովհետև արտաքին ազդեցություններից գլխի բնական պաշտպանությունը մազերն են։ Ֆունկցիոնալության առումով սաղավարտը մարդու գլուխը մեխանիկական ազդեցություններից պաշտպանելու միջոց է։ Այդ սահմանման հիման վրա էլ սաղավարտի պատմությունը մեզ ետ է տանում հին ժամանակներ, երբ հնագույն մարտիկի սաղավարտը կատարում էր նմանատիպ գործառույթ:
Պատմաբանները խուսափում են անդրադառնալ սաղավարտի ստեղծման պատմությանը, քանի որ դա կհանգեցնի հետազոտությունների մեծ ծավալի: Բացի այդ, անհնար է թվագրել առաջին սաղավարտի առաջացումը, քանի որ, օրինակ, ասորի ռազմիկներն են այն կրել, բացի դա նաև չինացիներն ու հնդիկները։ Ռազմական գործողությունների ժամանակ սաղավարտ օգտագործվել է բազմաթիվ ժողովուրդների կողմից և ոչ ոք չգիտի, թե ով է եղել առաջինը: Հետագայում վառոդի և հրազենի գյուտը զրոյացրել է մարտիկների համար զրահ ստեղծելու հազարամյա պատմությունը:
Փաստն այն է, որ անգամ առաջին հրազենը այնքան հզոր էր (համեմատած ժամանակակիցների հետ), որ ոչ մի սաղավարտ չէր կարող դրանից պաշտպանություն ապահովել: Սաղավարտները օգտագործվում էին մինչև 16-րդ դարը, իսկ 17-րդ դարում դրանք կրում էին միայն հրազեն չունեցող ժողովուրդներին նվաճելիս։
Նման կերպ գլխի պաշտպանության զարգացման պատմությունը ընդհատվել է գրեթե երկու հարյուր տարով: Դա պայմանավորված էր բանակների զինման տեխնոլոգիական առաջընթացով: Զինվորականները սկսել էին հարձակվել թշնամու վրա գլխարկներով, կաֆտաններով և սպիտակ տաբատներով: Սաղավարտները, իհարկե, շարունակել են գոյություն ունենալ առանձին զորամասերում, սակայն զանգվածաբար չեն օգտագործվել։
Սակայն, ինչպես գիտենք, առաջընթացն անդադար գործընթաց է, ուստի հակառակորդի կենդանի ուժն առավել արդյունավետ կերպով խափանելու համար անհրաժեշտ էր մեծացնել հրազենի կրակի տեմպերը։ Փամփուշտի ու ակոսաավոր փողի գաղափարն է առաջացել, որի արդյունքում կրճատվել է հրազենի քաշը, փողի երկարությունը և, հետևաբար, փոքր զենքի հզորությունը։ Հենց այդ ժամանակ էլ վերակենդանացել է զինվորի համար զրահի գաղափարը, և նորից հայտնվել է «սաղավարտ» բառը։
Ֆրանսիացիները սկսել են զանգվածաբար օգտագործել սաղավարտն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, քանի որ զինվորները կարող էին գլխից վիրավորվել խրամատային պատերազմի ժամանակ: Խրամատը պաշտպանում է մարմնի մեծ մասը, բայց երբեմն զինվորը ստիպված է լինում գլուխը դուրս հանել խրամատից։ Բացի այդ, արկերի և ականների բեկորներից ևս պաշտպանություն էր պետք։
Ֆրանսիացիները մշակեցին և սկսեցին արտադրել սաղավարտներ, որոնք կոչվում էին «Ադրիանի սաղավարտներ» (1915): Դրա հաջողությունն այնքան մեծ էր, որ այն ընդունվեց բազմաթիվ եվրոպական բանակների կողմից, իսկ Խորհրդային Միությունում նման սաղավարտներ օգտագործվեցին նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբում։ Գերմանական կոալիցիան որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձնում զինվորին պաշտպանելու այդ միջոցին, սակայն արդեն 1916 թվականին զորքերը սկսեցին համալրվել M916 սաղավարտներով։
Բրիտանացիները նույնպես սկսեցին մշակել սաղավարտի սեփական տարբերակը` հիմք ընդունելով միջնադարյան կապելանի սաղավարտը։ Այդ մոդելի արտադրությունը սկսվել է 1915 թվականին։ Չնայած ռուսական բանակի գեներալների համառ խնդրանքներին, կայսրը որոշեց զորքերը սաղավարտներով զինել միայն 1916 թվականին:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվել է վիճակագրություն սաղավարտի օգտագործման հետևանքով մահերի և վնասվածքների նվազման վերաբերյալ։ Դա տպավորիչ է. միջին հաշվով կորուստները կրճատվել են չորս անգամ։ Այդ ժամանակվանից ի վեր սաղավարտը դարձել է ամբողջ աշխարհի բանակների զինվորների անփոխարինելի ատրիբուտը: Մեր օրերում այն օգտագործվում է ոչ միայն որպես զինվորական գլխարկ։
Այժմ սաղավարտները լայնորեն կիրառվում են նաև սպորտի, շինարարության, ճանապարհների և վտանգավոր այլ վայրերում:
Կ․ Խաչիկյան