ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկ տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 15-ին, ժամը 09։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի փակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։

Փրկարարները, պարեկային ծառայության և «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ․ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular