ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալաբյանում ավտոբուսի պայթյունից տուժած տղաները վարակվել են հեպատիտ C-ով. բժիշկը՝ հնարավոր պատճառների մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, հանրապետության գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մեկ տարի առաջ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած տղաները հեպատիտ C-ով են վարակվել, սակայն շեշտեց, որ վարակման ռիսկի գործոն հանդիսանում են ոչ միայն բուժման ընթացքում 3 տարբեր հիվանդանոցներում վիրահատական միջամտությունները, այլ նաև չի բացառում պայթյունից մահացածի օտար բեկորների առկայությունը երեխաների մարմնում:

«Բնականաբար երեխաները երեք տարբեր հիվանդանոցներում ստացել են բավականին լուրջ ծավալային միջամտություններ, և երեք հիվանդանոցների միջամտություններն էլ կարող էին լինել վարակման ֆակտոր, բայց կա ևս մեկ ֆակտոր՝ երեխաների օրգանիզմ է ներթափանցել պայթյունից առաջացրած մահացած մարդու օտար բեկորները, և դա նույնպես հավանական ֆակտոր է, իհարկե՝ սա ավելի քիչ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ ապրիլի 25-ի երեկոյան, Երևանի Հալաբյան փողոցում տեղի էր ունեցել ավտոբուսի պայթյուն: 63 ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մեղավորը 55-ամյա Ռուբեն Բալյանն էր՝ նախկինում երկու անգամ դատապարտված: Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ռուբեն Բալյանից բացի մահացել էր նաև ավտոբուսում գտնվող 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը, վեց անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Առավել ծանր մարմնական վնասվածներ էին ստացել 2 դեռահասներ՝ Էդգար Գասպարյանն ու Ռոլանդ Խոջայանը, որոնք բուժում են ստացել «Արմենիա» հանրապետական, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Հասմիկ Ղազինյանը նշեց, որ երեխաներից մեկի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C, հերթական վիրահատության պատրաստելու ժամանակ, ինչը հաստատվել է:

«Քանի որ նույն ճակատագրով քայլում են երկուսը, ապա մյուսին էլ՝ Ռոլանդին հետազոտել են և նրա մոտ էլ հաստատվել է հեպատիտ C: Երկու երեխաներն էլ գտնվում են խիստ հսկողության տակ ինչպես համապատասխան մասնագետների կողմից, այնպես էլ առողջապահության նախարարության վերահսկողության տակ արդեն մեկ տարի»,-ասաց նա:

Թե ինչ է արվում նման դեպքերը բացառելու համար, Հասմիկ Ղազինյանը նշեց, որ վիրաբուժական բաժանմունքներ ունեցող շատ հիվանդանոցներում նախքան այս կամ այն վիրահատական միջամտություն կատարելը հիվանդները հետազոտվում են հեպատիտ C-ի և B-ի վերաբերյալ:

«Երեխաների կյանքին սպառնալիք լինելով պայմանավորված՝ կարծես պետք է շուտ վիրահատվեին, այդ դրվածքը չի օգտագործվել, բոլոր մյուս դեպքերում համարյա բոլոր հիվանդանոցներում հետազոտվում են հեպատիտ C-ի վերաբերյալ»,-ասաց նա:

Գլխավոր հեպատոլոգը նշեց, որ երեխաները խիստ հսկողության տակ են, ստացել են այն, ինչ անհրաժեշտ է:

«Վերջին մեր անելիքը կլինի ապրիլի վերջին վիրուսի որակական հետազոտությունը՝ վիրուսից ազատվելու հավանականությունը ժխտելու համ հաստատելու համար, որը կատարվում է վարակելիությունից մեկ տարի հետո»,-ասաց նա:

Իսկ թե որևէ քննություն տարվո՞ւմ է թերացումները հայտնաբերելու ուղղությամբ՝ բժիշկը նշեց, որ ինքը տեղյակ է այնքանով, որ այդ հարցով նախարարությունում ստեղծված է հանձնաժողով, ծառայությունը մինչև վերջ հասցնելու համար:

«Մի փոքր սպասենք, մեծ արդյունք կստանանք»,-ասաց նա:

Ի դեպ, Հասմիկ Ղազինյանը նշեց, որ աշխարհում տարեկան շուրջ 3000 հեպատիտ C-ով վարակվելու դեպքեր են արձանագրվում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular