ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անջատող միություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի իշխանությունները վերջերս բավականին հաճախ են շեշտում, որ դիտարկում են իրենց արտաքին քաղաքականության վերանայման տարբերակներ, այդ թվում՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությունը, գրում է iz.ru-ն։

«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել, դեռ շարունակվում են քննարկումները բոլոր այն ռիսկերի շուրջ, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու երկար գործընթացի մեջ մտնելու արդյունքում։ Սակայն դա չի նշանակում, որ, եթե Հայաստանը սահմանափակվի միայն ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացմամբ, ապա դա կհանգեցնի հայկական կողմի ակտիվացմանը Ռուսաստանի կամ նրա հետ առնչվող նախագծերում», -  iz.ru-ին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանը:

Քաղաքական գործչի խոսքով Մոսկվայի հետ կապված որոշակի ինտեգրացիոն նախագծերում Երևանի ակտիվությունը կամ պասիվությունը պայմանավորված է տարբեր գործոններով։

Միևնույն ժամանակ, այդ հարաբերությունների ընդհանուր վեկտորն ակնհայտորեն չունի դրական դինամիկա։ «Եվրամիության կողմից իրականացվող տարբեր քայլերը պետք է դիտարկվեն մեկ ընդհանուր փաթեթի մեջ, և դեռ պարզ չէ, թե Հայաստանն այդ ուղղությամբ որքան հեռու կգնա և ինչն է զիջելու կամ ինչից է հրաժարվելու հանուն դրա»,- հավելել է Աբրահամյանը։

Իսկապես, Հայաստանի իշխանությունները փլուզում են հարաբերությունները Մոսկվայի հետ անվտանգության հարցերում չանդրադառնալով փոխգործակցության տնտեսական մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին։ Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը գնալով ավելի է սրվում և դա հենց հանրապետության ղեկավարների դրդմամբ։

Օրինակ, Փաշինյանը հայտարարել է, որ «կան հակասություններ, եթե Հայաստանի ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» է ՀԱՊԿ-ի համար, ապա պետք է ցույց տա, թե իր ընկալմամբ որն է Հայաստանի ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցն է «սեղանին»:

Այս տարաձայնությունների ֆոնին Հայաստանում ավելի ու ավելի են խոսում Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու մասին։ «Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ կա նաև ԵՄ անդամակցության գաղափարը»,- թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Այս ուղղությամբ խորհրդանշական քայլերից էր Հայաստանի դիմումը Ռուսաստանի Դաշնությանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերման հարցով։ Երևանը ենթադրում է, որ ռուս սահմանապահները Զվարթնոցում կծառայեն մինչև օգոստոսի 1-ը։

«Հայտարարությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների կարիք այլևս չկա, բավականին խորհրդանշական է և Երևանի կողմից բացատրություն է պահանջում։ Ինձ թվում է, որ դա ավելի կարևոր ազդանշան է, քան ՀԱՊԿ-ին մասնակցության կասեցումը։ Սահմանապահների մասին քննարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի կողմից երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը կարող է վերանայվել դեպի վատը»,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը։

Երևանի մի շարք այլ քայլեր ևս բարձրացնում են Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հիպոթետիկ ծրագրերի հարցը, սակայն պատգամավոր Աբրահամյանը պնդում է, որ այդ հարցը երկրի հանրային դիսկուրսում չկա։

Միևնույն ժամանակ, «շատերը դիտարկում են Հայաստանի շարժը դեպի ԵՄ ՀԱՊԿ-ից դեպի ՆԱՏՕ շարժմանը զուգահեռ»։ «Սակայն դրանք առանձին գործընթացներ են, որքան էլ փոխկապակցված լինեն աշխարհաքաղաքական տեսանկյունից»,- ասել է հայ քաղաքական գործիչը։

«Երևանը ձգտում է վերանայել իր պետության արտաքին քաղաքականության գոյություն ունեցող ճարտարապետությունը։ Միևնույն ժամանակ, նա լուծում է նաև զուտ մարտավարական խնդիրներ կապված արևմտյան գործընկերներին հավատարմություն ցուցաբերելու կարճաժամկետ մտադրությունների հետ և, գոնե խորհրդանշական մակարդակով, նախանշելու է քայլեր, որոնք կհեռացնեն պաշտոնական Երևանը Մոսկվայից,- ասել է քաղաքագետ և փորձագետ Անդրեյ Արեշևը iz.ru-ին,- բայց միևնույն է դեռ 1990-ականների սկզբին կար Ռուսաստանից հեռանալու խորը գիծ, որը որոշակիորեն սառեցվեց ղարաբաղյան հակամարտությամբ։ 2020 թվականից հետո իրավիճակը փոխվել է, և մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու նոր փորձ, ինչին աջակցում է Փաշինյանի թիմի համապատասխան կադրային կազմը»։

Առայժմ քանի դեռ գործնական մակարդակում ԵՄ-ինինտեգրվելու մասին խոսք չկա, Հայաստանն ակտիվորեն կապեր է հաստատում առանձին եվրոպական երկրների հետ, ուշադրություն է հրավիրել Վադիմ Մուխանովը, դա տեղի է ունենում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նվազման և եվրոպական երկրների հետ համապատասխան հարաբերությունների ավելացման միջոցով։

«Ուշադրություն է գրավում նաև Հայաստանի մեծ ներգրավվածությունը տարածաշրջանում իր հարևանների հետ կապեր հաստատելու գործում։ Երևանի գործողությունների մեծ մասը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով, Հայաստանը փորձում է ինտեգրվել Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ և այլ նախագծերին»,- նշել է Անդրեյ Արեշևը։

Բայց դա դժվար թե ազդի եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաներին Երևանի մասնակցության վրա, այդ մասին ասում են և՛ ռուս, և՛ հայ փորձագետները։

«Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ-ին մասնակցելու մասին է, այդ միությունն իրական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Իսկ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ոչ մի կտրուկ քայլ չի անի տնտեսական ճնշման ուղղությամբ, քանի որ դա չի համապատասխանում առաջին հերթին հենց Մոսկվայի առևտրատնտեսական շահերին»,- ամփոփել է Արեշևը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular