ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակ է սահմանամերձ գյուղերում Փաշինյանի հայտարարություններից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչից շատերը վախենում էին, ինչի մասին Արցախի հանձնումից հետո խոսում էին դարձավ իրականություն. Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 4 գյուղ, իսկ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշի 4 գյուղերը Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում։

Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Ասում են ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Մենք Տավուշից ոչ մի գյուղ չենք տալու։ Երբ Ադրբեջանը ներկայացնում է գյուղերի անուններ, ՀՀ-ում երբեք նման գյուղեր չեն եղել»։ Սա ոչ այլ ինչ է, քան մանիպուլյատիվ հայտարարություն է, որը միտված է քողարկել հերթական տարածքային զիջումները ու տարածքային կորուստները, որ տեղի կունենան Ադրբեջանի պահանջով: 

Տավուշի մարզից դուրս, թշնամուն հանձնվող գյուղերի շարքում է նաև Տիգրանաշենը: Փաշինյանի ասուլիսին ընդառաջ MediaHub-ը զրուցել էր Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ, հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են գյուղում, արդյոք բնակիչները հավաքում են ճամպրուկները, սակայն գյուղապետից ստացանք պատասխան, որ մարդիկ ապրում են սովորական իրենց օրակարգով։

Ասուլիսից ու Փաշինյանի հայտարարություններից հետո MediaHub-ը կրկին զրուցեց Տիգրանաշենի գյուղապետի հետ։

«Մարդիկ իրենց սովորական առօրյայով ապրում են, իրենք այս ամենը այնքան են լսել, որ դարձել է սովորական բան։ Ըստ երևույթի, օրինակ՝ եթե գա հասնի, որ պետք է արդեն հարցը լուծում ստանա, մարդիկ այդ վիճակին էլի հարմարված են»,-ասաց գյուղապետը։

Ճշտող հարցին՝ իսկ գյուղի բնակիչների հետ արդյոք քննարկել են, որ եթե գյուղը հանձնվի Ադրբեջանին,  ինչպե՞ս են հետոն նրանք պատկերացնում, գյուղապետը պատասխանեց, որ ինքը այդպիսի բան իրեն թույլ չէր տա ասել.

«Սահմանամերձ տարածք է, ժողովուրդը 90-ականներից այս կողմ պատերազմի միջով էլ է անցել, նկուղներում էլ են եղել, մարդկանց մեջ հոգեբանական վիճակը ուրիշ ձև է, իրենց համար այս ամենը սովորական է»,- ասաց Ստեփանյանը։

Ի դեպ, Լյուդվիգ Ստեփանյանը նաև հարակից Պարույր Սևակ համայնքի գյուղապետն էլ է և այնտեղ էլ, հավաստիացրեց նա, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, խուճապային տրամադրություններ չկան, որ հնարավոր է մի օր արթնանան թշնամու անմիջական հարևանությամբ...

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular