ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11-ամյա սերիական մարդասպանը

ԻՐԱՎՈՒՆՔ

Բոլոր երեխաները չէ, որ անմեղսունակ են, ու երբեմն նրանք այնպիսի հանցագործություններ են գործում, որ ուղղակի չի կարող տեղավորվել ոչ ոքի գլխում։

Անկախ հանգամանքներից՝ դատարանը սովորաբար չափահաս հանցագործներին մեղավոր է ճանաչում, քանի որ հանցագործությունը կատարելիս նրանք ունեցել են ընտրության հնարավորություն՝ գնալ այդ քայլին կամ ոչ։ Բայց պատկերն այլ է, երբ հանցագործության մեջ մեղադրվում են երեխաները։

Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե որ գործոններն են բացասաբար ազդում երեխայի հոգեբանության վրա, որ նա կարողանում է սպանություն գործել։ Հայտնի ամենահավանական պատճառներից են ընտանիքում և մասնավորապես՝ երեխայի հանդեպ բռնության գործադրումը, ծնողների կողմից երեխային ոչ բավարար ուշադրության արժանացումը և այլն։ Սրանք ի վերջո հանգեցնում են նրան, որ երեխան դառնում է մարդասպան։ Սակայն, այնուամենայնիվ, որոշ երեխաների մոտ արմատներն ավելի խորն են լինում. նրանք կարծես ի ծնե մարդասպաններ լինեն, քանի որ այնպիսի դաժանությամբ են սպանություն գործում, որ անգամ հասուն մարդը ցանկության դեպքում չէր համարձակվի գնալ այդ քայլին։Killer Kids Mary Bell

1968 թվականին Մերի Բել անունով մի աղջնակ խոստովանել էր, որ մի քանի սպանություններ է գործել, այն էլ՝ առանձնակի դաժանությամբ։

Իր 11-րդ տարեդարձից ընդամենը մեկ օր առաջ նա 4-ամյա Մարտին Բրաունին համոզել ու տարել էր մի լքված շինություն և ձեռքերով խեղդամահ արել նրան։ Դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ սպանության գործընթացը բավականին երկար է տևել, քանի որ Մարտինի դիակի վրա բռնության լուրջ հետքեր չկային. աղջնակի ձեռքերը համեմատաբար թույլ էին և նա չէր կարողացել ուժեղ սեղմել տղայի կոկորդը։

Մի քանի շաբաթ անց Մերի Բելն իր ընկերուհուն՝ 13-ամյա Նորմա Բելին (ազգանուններն ընդամենը համընկել են, նրանք ազգակցական կապ չունեն) պատմել էր տեղի ունեցածը և միասին որոշել էին գաղտնի մտնել իրենց քաղաքի Նյութ Քեսըլի մանկատուն։ Այնտեղից ոչ մի բան չգողացան, բայց թողեցին մի գրություն, որում Մերին խոստովանում էր իր կատարածը։Killer Kids Mother Photograph

Մարտին Բրաունի մայրն ու նրա լուսանկարը

Բնականաբար, ոստիկանությունը լուրջ չընդունեց գրությունը, իսկ աղջիկներն այդ ընթացքում հասցրին անտառ տանել ու սպանել 3-ամյա Բրայան Հովին։ Նրան նույնպես խեղդամահ էին արել, սակայն այս անգամ ավելի դաժան էին գործել՝ կտրել էին նրա մազերը, մկրատով պատառոտել ոտքերը և սեռական օրգանները, ապա փորին գրել անգլերեն «M» տառը։ Հավանաբար սկզբից Նորման գրել էր «N» տառը, սակայն հետագայում Մերին ետ էր վերադարձել ու այն դարձրել «M»:

Մերի Բելի մայրը մարմնավաճառ էր, իսկ Մերիի հայրն իր մոր հաճախորդներից մեկն էր, ով, ի դեպ, նաև հանցագործ էր։ 4 տարեկանից սկսած՝ Մերին սեռական բնույթի բռնությունների էր ենթարկվել, մի քանի անգամ առեղծվածային կերպով ընկել տան պատուհանից, իսկ հարևանները նկատել էին, թե ինչպես է նրա մայրն իրեն որպես կոնֆետ տարբեր դեղահաբեր տալիս։

Հաշվի առնելով Մերիի տարիքն ու հոգեկան առողջությունը՝ դատարանը նրան դատապարտեց 12 տարվա ազատազրկման, որի ընթացքում նա հատուկ խնամքի տակ պետք է գտնվեր։Image result for mary bell now

Երբ 1980 թվականին նա ազատ արձակվեց, դատարանը նրան ապահովեց մասնավոր կյանքի իրավունքով և անձնական տվյալների գաղտնիությամբ ու որպես երաշխիք նրան հնարավորություն տրվեց փոխելու անունն ու ծննդավայրը։ 1984 թվականի մայիսի 25-ին՝ Մարտին Բրաունի մահվան 16-րդ տարելիցի օրը, Մերին դուստր ունեցավ։

Սակայն երբ ավելի ուշ՝ 1980 թվականին, բոլորին հայտնի դարձավ Մերիի ինքնությունն ու անցյալը, նա իր 14-ամյա դստեր հետ ստիպված եղավ սավաններով ծպտված փախչել։

2003 թվականին Մեծ Բրիտանիայի դատարանները որպես նախադեպ ընդունեցին «Մերիբելյան» օրենքը, ըստ որի՝ դատարանը պարտավոր է ապահովել դեռահաս հանցագործների մասնավոր կյանքի և անձնական տվյալների գաղտնիությունը նրանց ամբողջ կյանքի ընթացքում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular