ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան մտադիր չէ իր վրա վերցնել Ուկրաինայում հակամարտության սրման նախաձեռնությունը․ Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան մտադիր չէ իր վրա վերցնել Ուկրաինայում հակամարտության սրման նախաձեռնությունը, France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Մենք երբեք հարձակողական գործողություններ չենք ձեռնարկի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմաններում կարող են ֆրանսիացի զինվորականները ուղարկվել Ուկրաինա։

Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը «էկզիստենցիալ խնդիր է Եվրոպայի և Ֆրանսիայի համար»։

Մակրոնը նաև խոստովանել է, որ «ռազմաճակատում իրավիճակը ծանր է Ուկրաինայի համար, և հակահարձակումը չի անցել այնպես, ինչպես սպասվում էր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular