Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: