Պուտինը Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն օգնում է զրոյից ատոմային էներգիա ստեղծել արտերկրի մի շարք երկրներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը։
«Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է։ Մեր օգնությամբ օտար երկրներում գործնականում զրոյից ստեղծվում է միջուկային էներգիա, ստեղծվում է մի ամբողջ արդյունաբերություն, վերապատրաստվում են մասնագետներ, մշակվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ամենախիստ բնապահպանական չափանիշներին համապատասխան»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ մասնակցելով Լենինգրադի ԱԷԿ-ի յոթերորդ էներգաբլոկի հիմքում առաջին բետոնը լցնելու և Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթուղու (ՀՍՌ) շինարարության մեկնարկի արարողությանը։
Պուտինը նաև նշել է, որ «այսօր «Ռոսատոմը» յոթ երկրներում 22 էներգաբլոկ է կառուցում»։