ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը երբեք ԵՄ անդամ չի դառնա, Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է դա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը։

Քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանի խոսքով՝ ԵՄ-ում մեզ ոչ ոք չի սպասում և չեն էլ ընդունելու.

«Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղցնող կապիտուլյանտը, ենթադրում եմ, շատ լավ հասկանում է դա, որովհետև Հայաստանը ոչ համապատասխան մակարդակի և որակի արտադրանք ունի, ոչ էլ արդյունաբերություն կամ գյուղատնտեսություն: Ինքներդ եք տեսնում՝ Եվրամիությունը, որի համար Ուկրաինան շատ կարևոր է Ռուսաստանի դեմ պայքարում և միլիարդավոր դոլլարների օգնություն է տրամադրում նրան, այս պահի դրությամբ ԵՄ անդամ Լեհաստանը ինչպես է վերաբերվում այդ օգնությանը: Հիմա հարց՝ Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ դառնա ԵՄ անդամ: Հետո՞ ինչ, որ անդամակցության հայտը բավարարեցին, Թուրքիան 30 տարի սպասում է ԵՄ անդամակցությանը: Մեր հարևան Թուրքիան, որն ունի 100 միլիոնանոց շուկա և համարվում է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրություն ունեցող երկրներից մեկը: Եվրամիությունը Թուրքիային չի ընդունում, Հայաստանի՞ն պետք է ընդունի:

Խնդրին պետք է այլ տեսանկյունից նայել. այս «Եվրամիությունով» Նիկոլը և նրա հետևում կանգնած ուժերը խաբում են Հայաստանի հասարակությանը: Հայաստանը երբեք ԵՄ անդամ չի դառնա, որովհետև Եվրամիությանը մենք պետք չենք: Այս կեղծ թեզն առաջ են տանում նրանք, ովքեր փորձում են Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության տակից:» ,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Համբարյանը:

Քաղաքագետի պնդմամբ՝ առնվազն հիմարություն է ռազմաքաղաքական բլոկ ՀԱՊԿ-ը փոխարինել տնտեսական բլոկ ԵՄ-ով.

«Եկեք ճշտենք մեկ կարևոր հանգամանք. ՀԱՊԿ-ը Արևմուքում  «պուտինյան» ՆԱՏՕ-ն է, ԵԱՏՄ-ն՝ «պուտինյան» Եվրամիություն: Մեկ այլ տեսանկյունից, եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, տնտեսական շատ մեծ խնդիրներ ենք ունենալու, որովհետև դրանից հետո մեր՝ ԵԱՏՄ կազմում մնալն անհնարին կդառնա: Իսկ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել, որ մեր տնտեսությունը եվրոպականացվի, որ մենք դառնանք ԵՄ անդամ: Մեր ապրանքաշրջանառության 90 տոկոսը ԵԱՏՄ երկրների հետ է: 

ՀԱՊԿ-ից հրաժարվելով՝ ըստ տրամաբանության, մենք պետք է մտնենք ՆԱՏՕ-ի կազմի մեջ, որովհետև ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական բլոկ է, ոչ թե տնտեսական: Որպես ի՞նչ են ՀԱՊԿ-ից հրաժարվում, մտնում ԵՄ, ռազմաքաղաքական առումով այս տարածաշրջանում ինչպե՞ս ենք մեր անվտանգությունը երաշխավորելու: Երբ 1995 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական 102-րդ ռազմաբազան բերեց Հայաստան, պարզ հասկացրեց, որ մենք տարածաշրջանում չենք կարող միայնակ ապահովել մեր անվտանգությունը և սահմանների անքակտելիությունը»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Աննա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular