ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են բեմադրում ԱԱԾ-ն ու ՔԿ-ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ առավոտյան հարայ-հրոցով բերման է ենթարկել դաշնակցական Գագիկ Սարգսյանին և ևս մի քանի անձանց։

Կարճ ժամանակ անց քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ դաշնակցականներին ձերբակալել են ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի, ինչպես նաև մեկ այլ պատգամվորի՝ Գուրգեն Արսենյանի, և ՔՊ գրասենյակների մոտ հայտնաբերված ռումբերի դեպքերով։ Տարածված տեսանյութը տարօրինակ էր. բավականին ճոխ սպառազինություն և սարքավորումներ:

Սակայն քննչական կոմիտեն պնդում է, որ ռումբերը չեն պայթել մեխանիզմի անսարքության պատճառով։ Ձերբակալվածներն իրենց մեղքը բնականաբար չեն ընդունում, իսկ տեսանյութում թատերականությունն ուղղակի «ցցուն »է։

Գործող իշխանությունները Հայաստանում սպասվող ներքաղաքական լուրջ պրոցեսների ֆոնին փորձելու են տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը հակաօրինական քայլերի է փորձում գնալ և, նման քարոզչական հնարքները օգտագործելով նախ՝ հարվածել ընդդիմության վարկանիշին և երկրորդ՝ հնարավորություն ստանալ ցանկացած պահի ձերբակալել ընդդիմադիր յուրաքանչյուր գործչի:

Չեն բացառվում նաև ամբողջական կուսակցությունների դեմ բռնաճնշման քայլեր։ Մեծ հավանականությամբ այս գործն էլ նման մի ներկայացում է և ուղղված է հենց այդ նպատակին

Արմինե Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular