ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 մլն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` Դավիթ Խաչատրյանը:

«Նրանք համապատասխանեցրել են իրենց կարգավիճակը ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանին: Նրանք հիմնականում երեխա ունեցող ընտանիքներ են: Առաջիկայում արդեն կկառուցեն իրենց տունը»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը: Ես կարծում եմ, որ եթե իրենք դեմ չլինեն, արժե այդ դեպքերը լուսաբանել: Այսինքն իրենք պատմեն՝ ինչ ընթացք անցան, դժվար էր, թե հեշտ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular