ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոտի վրա» ընդունված որոշման ռիսկերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ հայկական կողմը դիմել է ՌԴ համապատասխան կառույցներին՝ շնորհակալություն հայտնելով «Զվարթնոց» օդանավակայանում իրականացրած ծառայության համար և փաստացի ընդգծել, որ ռուսական սահմանապահները, որոնք ՀՀ անկախացումից ի վեր ծառայություն են իրականացրել օդանավակայանում պետք է դուրս գան։

Որքան էլ մերձիշխանական լրատվականներն ու տարբեր «փորձագետներ» ցանկանան այս փաստը մեկնաբանել իբրև «ինքնիշխանության» քողի տակ, միևնույն է սա ՀՀ անվտանգությանն ուղղված հերթական պարտիան է։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ցույց է տալիս, թե ինքն «ուժեղ տղա է» և սեփական սահմանապահներով կարող է ապահովել օդանավակայանի անվտանգությունը կամ նման այլ քվազիթեզեր, այլ ուղղակի դարձյալ կռացած կատարում է Արևմուտքի պահանջը, որն ըստ տարբեր «օդում կախված» լուրերի` հստակ դրվել է նրա առաջ։

Տվյալ դեպքում խոսքը գնում է այն մասին, որ ռուս սահմանապահներին օդանավակայանից հանելով՝ Արևմուտքն ազատում է իր ձեռքերը և կարողանալու է ամբողջովին ազատ ու անկաշկանդ, առանց որևէ վախի ելումուտ անել ՀՀ տարածք, իր գործակալական էմիսարներին ուղարկել հարավկովկասյան տարածաշրջան՝ տեղում աշխարհաքաղաքական արմագեդոնը վերջնական տեսքի բերելու նպատակով։

Սա միանշանակ է այնքանով, որ Արևմուտքում, ինչպես ցույց են տալիս դեպքերի զարգացումները, բավական լուրջ տրամադրվածություն կա ռուսական ազդեցությունը քարուքանդ անելու և ՌԴ-ի «տակից» Հայաստանն ամբողջությամբ հանելու համար: Այս մտադրությամբ կոնկրետ քայլեր են նախապատրաստվում. ուստի ավելորդ լարվածություն, կաշկանդվածություն կամ գլխացավանք նրանց ուղղակի պետք չէ։ Այս ժեստով Նիկոլը ևս մի աստիճանով «ազատ է արձակում Արևմոտքի թևերը»։

Տեղի ուենցածի անվտանգային ռիսկերի հետ կապված դժվար չէ կանխատեսումներ անել և պատկերացնել, թե այդ՝ ոտի վրա ընդունված և հետևանքները չհաշվարկված քայլն ինչ անդառնալի հետևանք կարող է ունենալ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար, քանի որ ահաբեկչության այս դարում բնական է, որ տեսականորեն հնարավոր է պատկերացնել ամեն ինչ, իսկ մեր պես ռիսկային ու խաբուսիկ տարածաշրջանում՝ առավել ևս։

Չմոռանանք, որ հենց նմանատիպ պետություններում է, որ տեղի են ունենում մեծ ծավալների նարկոթրաֆիկի, կանտրաբանդայի և նմանօրինակ խոշոր չափերի հասնող գործարքները:

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք բավականին տհաճ տեսարանների, էլ չենք խոսում հնարավոր այլ սցենարների մասին։ Վերջում ընդգծենք, որ ժողովրդավարությունն իր համար «բռենդ» հռչակածը` ով ամեն օր խոսում է դեմոկրատիայից ու հավասարությունից, այսօր հայկական իրականությունը վերածել է բևեռացած մի սեկտայի, որտեղ հեգեմոնը բացառապես ատելությունն ու հակակրանքն է։ 

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular