ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջարդում էին դռները, թալանում տները․ Անուշը մեկ շաբաթ մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սեպտեմբերի 20-ի կեսօրին Վերին Հոռաթաղը հարևան մյուս բնակավայրերի հետ տարհանվեց։ Դա այնքան հապճեպ տեղի ունեցավ, որ նույնիսկ ժամանակ չկար մտածելու՝ հետ կգա՞նք, թե ոչ։ Ես ինչպե՞ս կարող էի դուրս գալ, եթե տղաս դիրքերում էր, իսկ չորսբոլորը՝ արյուն-հեղեղի մեջ էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է 40-ամյա Անուշ Հովսեփյանը։ 

Վերջինս դատարկված գյուղում միայնակ մնացել է 1 շաբաթ։ Անուշի խոսքով, երբ ինքը բացառել է լքել գյուղը, իր 3 երեխաները վախեցել ու պատուհանով դուրս են եկել, հետո համագյուղացիների հետ տարհանվել։ 

«Ես դուրս եմ եկել փնտրելու երեխաներին, նույնիսկ չէի մտածում, որ բոլորը դուրս եկած կլինեն, որովհետև մարտերը դեռ շարունակվում էին, մեր տղերքը դիրքերում էին։ Տեսա, որ գյուղում արդեն մարդ չկա, եկել ու նստել եմ տան բակում։ Արդեն հասկացել էի, որ երեխաներս ևս տարհանվել են, սիրտս զգում էր, բայց ինձ մոտ դեռ ամեն ինչ անորոշ էր։ Կարճ ժամանակ անց նկատեցի ադրբեջանցիներին։ Նրանք հերթով ջարդում էին բոլոր դռները, ներս մտնում, թալանում։ Երբ հանդիպեցին ինձ, ես ահավոր վախեցած էի, մտածեցի կսպանեն։ Ասացին՝ ինչո՞ւ դուք դուրս չեք եկել, ես նրանց ասացի, որ տղաս դիրքերում է, դրա համար մնացել եմ։ Ասացին՝ մեր այս խումբը ձեզ ոչինչ չի անի, բայց չենք երաշխավորում ձեր անվտանգությունը, որովհետև երբ ուրիշ խմբեր գան, չգիտենք ինչ կանեն»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Անուշին այնուհետև Վերին Հոռաթաղից տեղափոխել են Քարվաճառ, այնտեղ գերիների մյուս խմբին չի հանդիպել։ Միայն Խնկավանից Էլմիրային է տեսել, ում ևս գերեվարել էին իրենց գյուղից։ Նույնիսկ ադրբեջանցիներն առաջարկել են, որ Անուշը ուտելիք պատրաստի կնոջ համար։ Հետո նրան այլ ուղղությամբ էին տարել. «Ես Քարվաճառում մնացել եմ 1 օր, ինձ ասել էին, որ Քարվաճառից Վարդենիս են ուղեկցելու, բայց բերել են Գետավան։ Մնալն արդեն անհնարին էր դառնում։ Ես առաջարկեցի ադրբեջանցի «կամանդիր»-ին, որ ինձ մեր գյուղ ուղեկցեն, ասացի՝ ի՞նչ տարբերություն, ստեղ մնամ, թե ընդեղ, մեկ ա ամեն տեղ իրենք էին։ Ոտքով գյուղ բարձրանալը վախենալու էր։ Երբ ինձ ուղեկցեցին տուն, տեսա մեր տան դռներն էլ են ջարդել, զինվորականները տանում են մեր երինջը, իսկ ես ոչխարներն ու հավերն եմ տվել իրենց»։

Անուշը մեկ շաբաթ մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Տեսնելով, որ կինն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, նրան սկզբում չեն փոխանցել փրկարար ծառայողներին։

«Առաջին օրն ասել են «մեզ մոտ նման մարդ չկա»։ Բայց Ստեփանակերտում եղբայրս նորից է դիմել փրկարարներին, խնդրել, որ որոնումներ ձեռնարկեն անտառներում՝ վստահեցնելով, որ «Անուշը հեռու տեղ չէր գնա»։ Ես էլ խնդրեցի ադրբեջանցի զինվորականներին, որ բաց թողնեն, ցուրտ էր, հիվանդացել էի և հետո շատ անհանգիստ էի։ Ադրբեջանցիները սկզբում ասել են, որ ինձ բաց չեն թողնի։ Չգիտեմ, գուցե ավելի վատ նպատակներ ունեին, ասում էին՝ «դու պիտի մնաս մեզ մոտ»»,-ասում է կինը։

Փրկարարների հաջորդ այցով ադրբեջանցիներն Անուշին ի վերջո փոխանցել են հայկական կողմին։ Նա տեղափոխվել է Ստեփանակերտ, այնտեղից տեղահանվել Հայաստան։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular