ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրառատ բնակավայրի ձորակում 3 ամիս անց հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Հարզդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների հետ գրեթե ամեն օր որոնողական աշխտանքներ են իրականացրել 2023 թվականի դեկտեմբերի 7-ից որպես անհայտ որոնվող Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Որոնողական աշխատանքներում առաջին իսկ օրվանից ոստիկանների, պարեկների ու փրկարարների հետ մասնակցել են որոնվող տղանարդու հարազատները։

Օրեր անց դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի «սպանություն» հատկանիշներով։Երեկ՝ մարտի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական շրջանի Ջրառատ բնակավայրում, երկաթգծին մոտ ձորակում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, Կոտայքի մարզի դատախազ Խանզադյանը։Ժամանել են նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կ․ Բաղյանի, վաշտի հրամանատար Վ․ Կարապետյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու նեխած դի երկաթգծին հարակից դաշտամիջյան վայրում՝ ձորակում։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը որպես անհայտ որոնվող 60-ամյա տղամարդն էր։Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular