ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի սև երախտագիտությունը». փորձագետները կոչ են անում Հայաստանի իշխանություններին խելքի գալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի ԱԱԾ-ի նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ իշխանությունների կողմից ռուսաֆոբիայի ալիքը անկանխատեսելի հետևանքներ կունենա, գրում է eadaily.com-ը։

Համբարձումյանը համոզված է, որ Հայաստանը անվտանգության համատեքստում Ռուսաստանից ավելին էր սպասվում, բայց ամեն դեպքում նա է եղել ու մնում ռազմավարական դաշնակից։

Սոցցանցերում նախկին այդ ուժայինը նաև նշել է, որ աշխարհում չկա որևէ այլ երկիր, որը 44-օրյա պատերազմի ընթացքում իր ռազմաքաղաքական հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան Ռուսաստանը։

Դա փաստ է, որը չեն կարող հերքել ոչ գործող իշխանությունները, ոչ էլ ծայրահեղ ռուսաֆոբ ուժերը։ «Պատերազմի ժամանակ ռուսական զորքերի տեղակայումը Սյունիքում, յուրաքանչյուր նոր հենակետի ստեղծումը, որտեղ ծածանվում էր ռուսական դրոշը, մենք ընդունեցինք ոգևորությամբ և այն զգացողությամբ, որ մեր կողքին հզոր դաշնակից ունենք։ Նա թշնամու համար զսպող ուժ էր։ Չի կարելի անշնորհակալ լինել։ Որոշ դեպքերում դա դավաճանության է նմանվում»,- նշել է Համբարձումյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր հերթին մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, սոցցանցերում գրել է, որ Ռուսաստանն իրականում ցանկանում է վերջապես  հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունների գործողությունները սովորական շանտաժ են, թե՞ դեպի ԵՄ ուղղվածության փոփոխություն։

Ըստ պատգամավորի Լավրովը հասկացրել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը և Ռուսաստանի հետ հարաբերություններում նշաձողի իջեցումը կունենա հետևանքներ, ինչը նշանակում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վերանայում, այդ թվում քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում։

«Հայաստանի իշխանությունները այս դիսկուրսը սկսել են ոչ երեկ, և ոչ էլ այսօր, հարցն այն է, որ Ռուսաստանը փորձում է վերջապես պարզել, թե սա սովորական շանտա՞ժ է, թե՞ Հայաստանի նոր կուրս դեպի ԵՄ։ Ռուսաստանը դա անում է, որպեսզի հետագայում արդարացնի իր կոշտ հակազդեցությունը, իսկ թե ինչ հետեւանքներ կունենա, ապա դա կախված է իրադարձությունների հետագա ընթացքից»,- նշել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ Երևանի պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են հանդես գալիս հակառուսական հայտարարություններով մեղադրելով Մոսկվային դաշնակցային պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վզին օղակ գցելու փորձերի մեջ։

Մեկուկես տարվա ընթացքում այն խոսքերից հետո, որ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում վերջինիս անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում հանրապետության համար», Հայաստանի վարչապետը հանդես է եկել ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության սառեցման ու կազմակերպությունից հնարավոր վերջնական ելքի մասին հայտարարությամբ։ Այս համատեքստում խիստ բնորոշ է «Rybar» հեռագրային ալիքում տեղադրված գրառումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին հետաքրքիր բան է ասել:

Նրա խոսքով, Հայաստանի տարածքում 31 գյուղ այս կամ այն կերպ վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Իհարկե, նա նկատի չունի այն, որ ադրբեջանցիները ֆիզիկապես այնտեղ են։

Այստեղ խոսքը ավելի շուտ այն մասին է, որ 31 բնակավայրեր գտնվում են ադրբեջանական զինուժի դիրքերի մերձակայքում, և, իհարկե, եթե ցանկանան ադրբեջանցի զինվորականները կարող են գրավել դրանք։ Սակայն այժմ խոսքը գնում է այն մասին, որ ժամանակ առ ժամանակ սահմանին բախումներ են ծագում։ Կա՛մ պատահական արկ է ընկնում, կա՛մ անհայտ պատրվակով ադրբեջանցիները սկսում են ինչ-որ «հատուցում» օպերացիա, որի արդյունքում հայ զինվորներ են զոհվում։ Համենայն դեպս, դա ազդում է հասարակ քաղաքացիների հանգիստ կյանքի վրա, որոնք ղեկավարության անգործության պատճառով վստահ չեն իրենց ապագայի նկատմամբ։ Դրա պատճառով տուժում է աշխատանքի ռիթմը, գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը (օրինակ՝ Սոդքի հանքավայրում)։

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները այս պահին: Նրանք կռվում են խորհրդարանում, կոչ են անում ադրբեջանցիներին դուրս բերել զորքերը և ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին։ Հիմա էլ գործի անցնելու փոխարեն պահանջում են «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերել ռուս սահմանապահներին։

Կարծես թե դա ինչ-որ կերպ կօգնի: Եվ արդյունքում հասարակությունն ավելի շուտ զբաղված է ներքին հակասություններով, քան իրական խնդիրներ լուծելով։ Մինչդեռ ադրբեջանական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը անխոնջ թռչում են Հայաստանի սահմանների մոտ, որոնց շուտով կմիանան նաև նոր «Աքինջի» անօդաչու սարքերը»։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular