ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …պարաշյուտային սպորտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իր պատմության մեծ մասի ընթացքում մարդկությունը փորձել է նվաճել երկինքը: Հին քրոնիկոնները պարունակում են թռիչքների նկարագրություններ, որոնցում օգտագործվել են սարքեր, որոնք ամենից հաճախ իրենց տեսքով հովանոց են հիշեցնում: Գյուտարարները ցատկել են ծառերից, տանիքներից, ժայռերից, և դա հաճախ ողբերգական ավարտ է ունեցել: Նշանակալից բարձրություններից ցատկելու համար անվտանգ սարք ստեղծելու գաղափարը պատկանում է հայտնի գիտնական Լեոնարդո դա Վինչիին։ Նա հաշվարկ է արել, որի հիման վրա պնդել, որ ցանկացած բարձրությունից անվտանգ ցատկի համար բավական է ունենալ տասներկու կանգուն չափսերով օսլայած գործվածքից կտավ։

17-րդ դարում գիտնական Ֆաուստ Վրանչիչը նկարագրել է թռչող սարքի կառուցվածք, որը նման է եղել Լեոնարդո դա Վինչիի գյուտին։ Ճիշտ է, դրա մեջ առագաստի չափը խստորեն կարգավորվում էր անձի քաշով։ Ֆրանսիացի Լավինը այդ կառուցվածքը փորձարկել է իր վրա, երբ 17-րդ դարի 20-ականներին որոշել է փախչել բանտից։ Փախուստի դիմած անձը սավաններն իրար է կարել, կապել պարաններով, դուրս  թռել պատուհանից և բարեհաջող վայրէջք կատարել։ Նմանատիպ փորձ է կատարել նաև մահապատժի դատապարտված ֆրանսիացի Ժան Դումիեն. հաջողությամբ ցած նետվելով բանտային աշտարակի տանիքից։ Այդ բանտարկյալին առաջարկել են փորձարկել «Պրոֆեսոր Ֆոնտաժի թռչող թիկնոցը» խոստանալով հաջողության դեպքում մահապատժի չենթարկել։

1783 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստիան Լենորմանը հաջող ցատկ է կատարել Մոնպելյեի աստղադիտարանի տանիքից։ Նրա սարքի ձևը հովանոց էր հիշեցնում, որի վրա փռված գործվածք էր, նա այն անվանել է «պարաշյուտ»(հայերենում՝ անկարգել)։ Դրանից հետո 1797 թվականի աշնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում Անդրե-Ժակ Գարներինը ցատկել է օդապարիկից, որը համարվում է առաջին պարաշյուտով ցատկը։

Հետագայում գյուտարարները կատարելագործել են պարաշյուտի կառուցվածքը, ներմուծել նորամուծություններ, և կատարել թռիչքներ, որոնց մի մասը ողբերգական ավարտ է ունեցել:

20-րդ դարում, ավիացիայի գալուստով, պարաշյուտը պահանջված է դարձել: Ռուս Գլեբ Կոտելնիկովն է մեծ ներդրում ունեցել պարաշյուտի կատարելագործման գործում: 1911 թվականին գյուտարարը արտոնագրել է ուսապարկ պարաշյուտը։ Կլոր պարաշյուտը տեղադրվել է մետաղյա ուսապարկի մեջ, որը կախովի համակարգի միջոցով ամրացված է եղել օդաչուի վրա։ Օդաչուն դուրս է քաշել արտանետման օղակը և ակտիվացրել զսպանակները։ 1912 թվականին տեղի է ունեցել ինքնաթիռից առաջին ցատկը, որն արել է ամերիկացի զինվորական Ալբերտ Բերին։

Պարաշյուտի կատարելագործման և զարգացման հետ համատեղ սկսել է զարգանալ նաև պարաշյուտային սպորտը, որի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1951 թվականին Հարավսլավիայում, որին մասնակցել են պարաշյուտիստներ Ֆրանսիայից, Հարավսլավիայից, Հոլանդիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։ Առաջին տեղը գրավել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։ ԽՍՀՄ-ը մարզիկների ուժեղ թիմ է ունեցել, բայց քաղաքական նկատառումներով չի մեկնել Հարավսլավիա։ Ներկայումս այդ սպորտաձևի Աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Ընդունող երկիրն այն երկիրն է, որի ներկայացուցիչները կդառնան չեմպիոն։ 
Պարաշյուտային սպորտում չափորոշիչներն են վայրէջքի ճշգրտությունը, անհատական  ակրոբատիկ հնարքները, գմբեթային ակրոբատիկան, մի խումբ մարզիկների կատարմամբ ակրոբատիկ ցատկերը:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular