ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի TikTok-յան անհեթեթ ու ստահոդ փաստարկները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանն ու գործունեության որոշ դրվագների, հայտարարություններ էր արել, որոնք շատ չանցած՝ հիմնավոր փաստերով հերքվեցին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կողմից ուղիղ եթերում:

Նիկոլ Փաշինյանը այդ մերկացնող ճշմարտությանը դիմակայելու համար ընտրել էր տիկտոկյան հարթակն ու հրապարակել տեսանյութ իր և Կարապետյանի վոթսափյան գրագրությունից:

Եվ այս «ծանրակշիռ ապացույցը», փաստորեն, դարձավ Փաշինյանի հերթական խոշոր մանիպուլացիան: Վարչապետ Փաշինյանը մոռացել էր երևի հրահանգել իր «փաստարկը» հերքող «պաշտոնական» հետքերը վերացնելու հրաման տալ ենթականերին:

Եվ այսպես, Փաշինյանի՝ Tik-tok-ում հրապարակած տեսապատկերում երևում է, որ Կարապետյանը իրավիճակի մասին զեկուցել է առավոտյան ժամը 09․38-ին։

No description available.

Մինչդեռ ԱԽ-ի նույն օրվա արձանագրության մեջ հստակ ֆիքսված է՝ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում»։

No description available.

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս մարդը կարող էր զեկուցել մի բանի մասին, որ տեղի էր ունենալու ապագայում։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular