ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը Խարկովի մոտ սկսել է պաշտպանության երկրորդ գծի կառուցումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևը սկսել է պաշտպանական երկրորդ գիծ կառուցել Խարկովի մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, գրում է topwar.ru-ն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում է, որ կառուցված ամրությունները հնարավորություն կտան հետ մղել ռուսական զորքերի «ներխուժումը» հյուսիսային ուղղությամբ, եթե դա լինի։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Խարկովի մարզում պաշտպանության երկրորդ գծի շինարարությունը սկսվել է, աշխատանքները պետք է ավարտվեն երկու ամսվա ընթացքում, շինարարները պետք է կառուցեն «հարյուրավոր» հենակետեր մի քանի կիլոմետր երկարությամբ խրամատներով, հայտարարել է Խարկովի ՕՎԱ-ի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով Կիևը պաշտպանության նոր գծի համար հատկացրել է 3 միլիարդ գրիվնա։
Բացի այդ, նախատեսվում է ավելացնել սահմանապահ զորքերի թիվը, այս մասին արդեն Զելենսկին է հայտնել։ Նրա խոսքով, որոշումը կայացվել է, քանի որ սահմանապահների ներկայիս թիվը թույլ չի տալիս կատարել բոլոր առաջադրանքները։ Ընդհանուր առմամբ, Կիևը սկսում է «սահմանների ամրապնդման» մեկ այլ ծրագիր ևս, բայց թե ինչ է ներառելու այն, բացի արդեն ասվածից, չի բացահայտվում։  Ընդհանուր առմամբ, Կիևը նախատեսում է կառուցել երեք գիծ՝ 2 հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Մինչդեռ, ինչպես հաղորդում են ուկրաինական որոշ ռեսուրսներ, նոր պաշտպանական գծեր կառուցելու Կիևի ծրագիրը ձախողման եզրին է, քանի որ ամրությունների կառուցումը տրվել է տեղական վարչակազմերին: Իսկ դա նշանակում է, որ հատկացված միջոցները գնում են ոչ թե շինարարությանը, այլ գրպանները։ Բանը հասել է նրան, որ որոշները սոցիալական ցանցերում գումար են հավաքում էքսկավատորների համար։ Չէ, աշխատանքը կանգ առած չէ, այն իրականացվում է, բայց ոչ ամենուր ու տարբեր տեմպերով, և դեռ պարզ չէ, թե դա ինչ տեսք կունենա վերջում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular