Թրամփի օգտին քվեարկելը քվե է Պուտինի թիմի համար. Քլինթոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին աջակցությունը համարժեք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկելուն. այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Ամեն օր ավելի պարզ է դառնում. Թրամփի օգտին քվեարկելը քվե է Պուտինի թիմի համար», - գրել է Քլինթոնը:
Այսօր հայտնի է դարձել,որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում։ Նրանք առաջիկայում իրենց կուսակցությունների կողմից պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։