ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերօրյա «Լևիթանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր կառավարման առաջին իսկ պահից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը փոշիացնում է հայկականը, այդ թվում հայկական պետականությունը, նա ամենօրյա ռեժիմով Հայաստանը դարձնում է խղճուկ, խաղաղություն մուրացող, բայց փոխարենը հարվածներ ստացող, դրանց չպատասխանելուց հետո ավելի ստորացող պետություն։ Հայաստանը՝ որպես պետություն, գրեթե անդառնալիորեն զրկվել է արժանապատվությունից․ մենք կորցրել ենք մեր ազգային դիմագիծը, ու սա է Նիկոլի վեցամյա կառավարման արգասիքը։

Միանշանակ է, որ այս գործում Փաշինյանի դերն առանցքային է, սակայն իրականում իշխանության կողմից ղեկավարվող գործընթացին մասնակցում են տասնյակ համակարգեր՝ հարյուրավոր բարձրաստիճան, միջին մակարդակի ու շարքային պաշտոնյաներով։

Մենք տեսնում ենք, որ տասնյակ, եթե ոչ հարյուրից ավել ի բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, դատաիրավական համակարգում աշխատանք իրականցնող անձիք, ինչպես են լուռ հետևում քաղաքական իշխանության կողմից զինված ուժերը արժեզրկելու, հեղինակազրկելու գործընթացին (ի դեպ՝ ցավալի է, բայց ամենալավը հենց նրանք են գիտակցում բանակը քանդելու կործանարար հետևանքները)։

Այսինք, բազմամյա փորձ ունեցող գեներալը լուռ տեսնում է, թե ինչպես են իրեն բարոյազրկում ու հեղինակզրկում, թքում նրա արած գործի, իր ունեցած վաստակի վրա, սակայն գլխիկոր հանդուրժում է այդ պրոցեսը, ավելին, գիտակցելուց բացի, կոնֆորմիստի դեմքով պատիվ առնում ու «պարոնով» դիմում այդ ամենն իրականացնողին։

Ըստ էության, հաղթանակած բանակի ղեկավարությունը լռելյայն հետևում է ձախողված քաղաքական ղեկավարության պատճառով կրած պարտությունից հետո բանակի գիտակցված թուլացման գործընթացին։ Սա խոսում է համակարգում համատարած փտախտի մասին, որը խժռում է մեզ ու անկուշտ ու անհագ հրեշի նման շարունակում է իր սև գործը։ Ի դեպ, բանակն ու զինվորականությունը, դատաիրավական համակարգի աշխատակիցները միայնակ չեն, ոչ պակաս անմխիթար ու ողբերգական մի իրավիճակ է նաև արտաքին քաղաքականության ոլորտում։

Ակնհայտ է, որ այսօր պաշտոնավարող դեսպանների առնվազն մի մասը կանգնած է եղել հայկական դիվանագիտության ակունքներում, Արցախյան առաջին պատերազմից հետո աշխարհում ներկայացրել է հաղթանակած պետությունը, բայց այսօր գլխիկոր սպասարկում է երկրին արժանապատվությունից զրկելուն ուղղված արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ լռելայն տանում պարտվածի ու բարոյալքվածի այն խարանը, որ բոլորիս ճակատին դաջել է Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի պետական համակարգերը, փաստացի չունեն արժանապատվություն, որը նրանց կստիպեր գոնե դիմադրության, վարվող քաղաքականության հետ անհամաձայնության նշաններ ցույց տալ։Հարյուրավոր բարձրաստիճան և հազարավոր ավելի ցածր պաշտոնյաներ հաշտ են իրականության հետ, որում իրենք ծառայում են պետության նվաստացմանը։ Հայաստանը ներկայիս իրավիճակին է հասցրել համակարգերի ու համակարգային կոնֆորմիզմը, որը տարբեր մեխանիզմներով պրոյեկցվել է նաև հասարակության վրա։ Բայց այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ պետության արժանապատվությունը կարող է վերականգնվել միայն հասարակության կողմից՝ իշխանությունից զրկելով բոլոր նրանց, ովքեր պետությանը զրկում են արժանապատվությունից։

Այնպես որ, հանրության կողմից տարբեր առիթներով հնչող՝ «ախպեր բա ե՞րբ» կամ «լավ ինչքա՞ն պիտի սրան հանդուրժենք» հայտնի հարցադրումների պատասխանը նաև վերը նշված մարդկանց է վերաբերում, ովքեր իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած վայելում են մի բաժակ տաք «Ամերիկանոն» ու սպասում հերթական պարգևավճարի «ծընգոցին»։

Կառավարման ապարատի ողբերգական այս պայմաններում Նիկոլի նման ազգադավը հաճույքով շարունակում է իշխել և կտոր-կտոր քամուն տալ հայրենիքի ծվենները, իսկ ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարում, թե սա «Հայրենիք չէ, հայրենիքի մնացորդ է»։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular