ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ Վարդենուտ գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ փորձելով անազնիվ եղանակով լրացուցիչ օգուտներ ստանալ՝ շանտաժի լեզուն օգտագործելով:

Այս մասին հայտարարություն է տարածել «ՌԻԴ» ՍՊԸ-ն:

«Նրանք պնդում են, թե իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը, ճանաչելով հանրային գերական շահ, պետությունը ցանկանում է օտարել շուկայականից ցածր գներով։

Դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանության արժանացրել ծրագիրը, և այն իրականացնելու նպատակով համաձայնություն է տվել հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին:

Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից  հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ  տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն:

Բացի այդ, ըստ նախագծի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 50 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։

Ներկայացնում ենք «ՌԻԴ» ՍՊԸ-ին վերագրվող մեղադրանքները, ստերն ու մոլորությունները՝ տալով մեր պարզաբանումները:

Վարդենուտ գյուղի բնակիչները ցանկանում են հողամասերի փոխհատուցման գները բարձրացվի:

Գերակա շահ ճանաչված հողամասերի գները որոշվել են արտոնագրված գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունների համաձայն: Դրանց կազմման համար հիմք է ծառայել կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկատվությունը վերջին տարիների ընթացքում կատարված գործարքների վերաբերյալ:

Եթե համայնքի բնակիչները համաձայն չեն հողամասերի արժեքի գնահատման հետ, ինչո՞ւ նրանք չեն հրավիրում արտոնագրված մեկ այլ գնահատողի:

Իրականությունն այն է, որ գնահատումները կլինեն նույնը, քանի որ դրանք կատարվում են միևնույն չափորոշիչների հիման վրա: Ուստի ակնհայտ է, որ փորձ է կատարվում անհիմն գումանրներ շորթել և ապօրինաբար հարստանալ:

Գյուղացիների պնդմամբ, բոլոր հողամասերը վարելահողեր են:

Խորհրդային միության փլուզումից հետո բոլոր հողամասերը բնակիչներին բաժանվել են անվճար: Դրանք գրեթե բոլորը խոտհարք են և 30 տարի շարունակ գույքահարկը բնակիչների կողմից, ըստ պաշտոնական տեղեկատվության, վճարվել է որպես անջրդի (չջրվող) հողեր:

Ի՞նչ շանտաժի և կեղծիքների են դիմում Վարդենուտի բնակիչները:

Ամեն գնով հարստանալու փորձ կատարող մի խումբ մարդկանց կողմից ահաբեկվում է ողջ գյուղը, և նույնիսկ այն բնակիչները, որոնք ցանկանում են կնքել առքուվաճառքի պայմանագրեր, սպասման մեջ են: Միաժամանակ այդ խումբն տարբեր մեթոդներով փորձում է խոչնդոտել ծրագրի իրականացմանը:

Չնայած այդ խոչընդոտներին, արդեն իսկ իրականացվել են 30-ից ավել առուվաճառքի գործարքներ:

Ո՞րն է Ապարան համայնքապետ Կարեն Եղիազարյանի դերը:

Չնայած Ապարանի համայնքապետի պնդումներին, որ գործում է համայնքի շահերից, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կետերի համաձայն մեր բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան և ընթացք չեն ստացել:

Ինչո՞ւ գյուղացիները չեն դիտարկում այլ վայրում գտնվող հողատարածքի հետ փոխանակումը:

Հանդիպումների ժամանակ մեր կողմից բազմիցս առաջարկվել է այլ հողամասերի հետ փոխանակման տարբերակը, որը բնակիչների կողմից մերժվել է, հավանաբար, հողամասերն ավելի թանկ արժեքով վաճառելու ակնկալիքով:

Ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի և գյուղի վրա:

Իրականացվող ծրագիրն առաջին հերթին մեծ տնտեսական աճ կբերի ոչ միայն Վարդենուտ և Արագած գյուղերին, այլև ամբողջ տարածաշրջանին:

Ինչ վերաբերվում է Վարդենուտ գյուղի զարգացմանը, ծրագրով նախատեսվող 100-ից ավելի մինի-ֆերմաներում կաշխատեն հենց գյուղի բնակիչները՝ հյուրնկալելով զբոսաշրջիկներին: Կստեղծվեն նոր աշխատատեղեր արդի մասնագիտություններով, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին, առաջին հերթին՝ երիտասարդներին, մնալ իրենց հայրենի հողում»,- ասվեում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավել բնակիչներ ի նշան բողոքի փակել էին գլխավոր ճանապարհը։

Գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին դիմել ենք ստիպված, քանի որ պատկան մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տևական ժամանակ է մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու այդ ամենի արդյունքում գյուղը, որ դեռ հայտնի էր սովետական տարիներին, կանգնած է դատարկվելու շեմին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular