ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցկեղ ունեցող բուժառուներին տրամադրվող անվճար դեղերի ցանկը համալրվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղ ունեցող բուժառուներին տրամադրվող անվճար դեղերի ցանկը համալրվել է։  Այսուհետ  նրանք անվճար կստանան բուժման համար շատ կարևոր և անհրաժեշտ  բևացիզումաբ  դեղը` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ   Մարինե Հարությունյանը՝ նշելով, որ  բոլոր այն բուժառուները ովքեր ունեն նշված դեղորայքի կարիքը, կարող են դիմել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ստանալ բժշկի խորհրդատվություն, որից հետո անվճար կտրամադրվի համապատասխան դեղը:

«Առողջապահության նախարարության անունով որպես մարդասիրական օգնություն  ստացվել է բևացիզումաբ հակաուռուցքային  դեղը, որը նախատեսված է մի քանի տեսակի ուռուցքների պարագայում կիրառելու համար. դեղորայքն օգտագործվում է գլխուղեղի չարորակ նորագոյացությունների, թոքի, արգանդի վզիկի և մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղների դեպքում: Այս դեղը ծրագրային հիմունքներով տրամադրվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ բուժառուներին անվճար տրամադրելու նպատակով: Նշեմ, որ բուժառուներին դեղը կտրամադրվի ամբողջ կուրսի չափով՝ մեկ տարվա ընթացքում»,- ասաց Հարությունյանը:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի խոսքով՝դեղորայքի անվճար տրամադրումը հնարավորություն կտա շատ ավելի արդյունավետ բուժում իրականացնել:

«Քիմիաթերապիան ավարտելուց հետո շատ անհրաժեշտ է անցնել  բևացիզումաբով պահպանողական կուրս, ստացված արդյունավետությունը պահպանելու համար»,- նշեց Ջանոյանը:

Մասնագետի խոսքով՝  նախկինում հիվանդներից ոչ բոլորին է հասանելի եղել նշված դեղորայքը, քանի որ այն շատ թանկարժեք է և մեկ կամ երկու կուրս ստանալու համար բուժառուները կարող էին մեծ գումարներ ծախսել և անհրաժեշտ արդյունքը չստանային: Իսկ այս պարագայում կտրամադրվի լիարժեք և ամբողջական բուժման կուրս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular