Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ կինը տան բակում հայտնաբերել է ամուսնու ծառից կախված մարմինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանը և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ե․ Ս․-ն է, ում բակում, ծառից կախված վիճակում, հայտնաբերել է նրա կինը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։