Կասեցում` դեղագործական ընկերությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս համայնքում դեղագործությամբ զբաղվող «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզել են, որ Ընկերությունն առանց մթնոլորտային օդ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության իրականացնում է գազի այրում:
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը: Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ: