ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշից գյուղ չեմ տալիս` հանձնվող 4 գյուղերն ադրբեջանական են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Նիկոլ Փաշինյանին երեկ շատ հարցեր ուղղվեցին: Բնականաբար, լրագրողներին հատկապես հետաքրքրում էր` ի՞նչ է տեղի ունենալու Տավուշի մարզի այն 4 գյուղերի հետ, որոնք պաշտոնական Բաքուն համարում է իրենը եւ պահանջում է անհապաղ վերադարձնել։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երեւանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։ Իր խոսքը պատկերավոր ներկայացնելու համար նա բերել էր Հայաստանի քարտեզի մակետը՝ 29․800 ք/կմ-ով։ Քարտեզի հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ ցուցադրում էր նաեւ մի փոքրիկ կտոր՝ պայմանական Արծվաշենը, որն Ադրբեջանում գտնվող հայկական անկլավ է, եւ եթե Բաքուն պահանջում է վերադարձնել Հայաստանում գտնվող, այսպես կոչված, անկլավները, ապա  հայկական կողմն էլ պահանջելու է Արծվաշենը։ Փաշինյանը, սակայն, Արծվաշենի մասին որեւէ հիշատակում չարեց։

Բայց հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, դե յուրե Հայաստանի տարածքում չեն. «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ Փաշինյանի ասածից ենթադրվում է, որ սահմանազատման աշխատանքների սկիզբը կարող ենք համարել այդ 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը. «Առաջին փուլով սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ հանձնում է այդ 4 գյուղերը։ Երբ նա ասում է՝ Տավուշի մարզից ոչ մի գյուղ չենք տալիս Ադրբեջանին, որովհետեւ նա այդ 4 գյուղերը չի համարում Տավուշի մարզինը, մանիպուլյացիա է անում, ասում է՝ դրանք Հայաստանինը չեն, Ադրբեջանինն են, եւ սահմանազատման ժամանակ պիտի հետ տանք նրանց»։

Փաստացի, այդ 4 գյուղերն 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, գազամուղը։ Փաշինյանն ասաց․ «Եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։ Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, սակայն այս ամբողջ պրոցեսը պետք է կառավարենք իմ նշած վերոնշյալ տրամաբանությամբ։ Հետեւելով մեր փորձագետների կարծիքներին` ես այն համոզման եմ, որ այստեղ կա շփոթ եւ մտածողության ու դիտանկյունի խնդիր...»։

Այս համատեքստում Փաշինյանը նշեց, որ խնդրահարույց է Ոսկեպարի հատվածը։ Քարտեզի վրա բացատրեց, թե այդ ճանապարհի մի մասն ադրբեջանական է, եւ, ըստ էության, պետք է նոր ճանապարհներ կառուցեն, որպեսզի շրջանցեն այն։ «Ոչ թե կտրում ենք ինչ-որ բան, այլ ճշգրիտ տեսնում ենք, որ Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե գիծը հատում է, հետո նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումներում այնպիսի ֆոն կար, որ այնտեղ, որտեղ ճանապարհ կա, հարցը լուծենք հետեւյալ կերպ՝ այդ ճանապարհի հատվածը պահենք, ուրիշ տեղից համարժեք հատված տանք։ Հետո եկել ենք այն եզրակացության, որ պետք չէ այդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում է լրացուցիչ անորոշություններ»,- հայտարարեց Փաշինյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 03․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular