ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն առաջիկայում հետ է քաշելու զորքերը 4 գյուղերից, տեխնիկան արդեն աշխատում է․ Թաթուլ Հակոբյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Քիչ առաջ անցնում էի և տեսա, որ տեխնիկան արդեն աշխատում է: Չեմ ուզում գրել, թե որ հատվածում:

Ըստ այդմ, Հայաստանը շտապ պետք է՝

 

ա/ կառուցի մեկ կամուրջ Կիրանց-Աճարկուտ հատվածում,

բ/ գազատարի ճանապարհը որոշ մասերում տեղափոխի ՀՀ տարածքի խորք,

գ/ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, որը կառուցվել է 2000-ական թթ, առնվազն երկու տեղում փոխի ուղին և մինչև 100 մետր քաշի ՀՀ խորք,

դ/ևս 3 հատվածներում ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանի բերանով և անվտանգությունից ելնելով տրամաբանական է այդ հատվածներում մի քանի տասնյակ մետրով հետքաշումը:

Եթե Ադրբեջանը իր զինուժը հետ չի քաշելու Տավուշի այն հատվածներից, որոնք նա գրավել է 1990-ական թթ, ապա դա կնշանակի միակողմանի զիջում:

Մեկնաբանության մեջ դնում եմ մի հոդվածներից մեկը, թե ՀՀ սուվերենի ինչքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Տավուշի մարզում, կրկնեմ՝ միայն Տավուշի մարզում, որ գրավել է 1990-1994թթ:

Առայժմ այսքանը»,- գրել է Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular