Վրաստանի վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանում ներկա իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, հայտնում է «Sputnik Грузия»-ն։
Իրակլի Կոբախիձեն Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։
Հիշեցնենք՝ հայկական կողմը ավելի վաղ հայտնել էր Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպման մասին՝ նշելով, որ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը։