ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է հայտնի ուկրաինական ուժերի Բելգորոդի և Կուրսկի շրջաններ ներխուժելու փորձերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի զինվորականները փորձել են ճեղքել սահմանը ՌԴ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում, սակայն կորուստներով հետ են շպրտվել, հայտարարել են ՌԴ ՊՆ-ն և ԱԴԾ-ն, գրում է tass.ru–ն։ Ինչպես ընդգծել են գերատեսչությունները, դիվերսիոն խմբերը չեն կարողացել ներխուժել բնակավայրեր։

ՏԱՍՍ-ը տեղեկատվություն է հավաքել տեղի ունեցածի մասին։ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտն առաջինն էր, ով պաշտոնապես հայտարարել էր ուկրաինացի դիվերսանտների ճեղքման փորձի մասին։ Նրա խոսքով Տետկինո գյուղի մոտ հարձակումը հետ է մղվել։ ԱԴԾ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ մարտի 10-ից ռուս սահմանապահներն ու զինվորականները դադարեցրել են Բելգորոդի և Կուրսկի շրջաններում պետական  սահմանը խախտելու մի քանի փորձեր։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով մարտի 12-ին ուկրաինական կազմավորումները Բելգորոդի շրջանի տարածք ներխուժելու փորձ են կատարել միանգամից երեք ուղղությամբ՝ Օդնորոբովկա, Նեխոտեևկա և Սպոդարյուշինո բնակավայրերի մոտ, սակայն խոցվել են ավիացիայի, հրետանու և հրթիռային ուժերի կողմից։ Կուրսկի շրջանի Տետկինո գյուղի տարածքում չորս հարձակում է իրականացվել, հավելել են վարչությունից: Ուկրաինացի դիվերսանտները անօդաչու սարքերի զանգվածային հարձակումներին զուգահեռ փորձել են ներխուժել ռուսական շրջաններ։ Ռազմական գերատեսչության և շրջանային իշխանությունների վերջին տվյալների համաձայն մարտի 12-ի գիշերվանից առնվազն 10 շրջան է հարձակման ենթարկվել։

Պաշտպանության նախարարությունը և ԱԴԾ-ն ընդգծել են, որ դիվերսանտները չեն կարողացել մուտք գործել բնակեցված տարածքներ։

Ըստ ԱԴԾ-ի, մարտի 10-ից Կիևը կորցրել է ավելի քան100 մարդ, 6 տանկ և CAESAR ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև 20 զրահապատ մարտական  մեքենա և մեկ հենակետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բելգորոդի շրջանում հարձակման փորձի ժամանակ Ուկրաինայի կորուստները գնահատել է 60 մարդ, 5 տանկ և մեկ զրահափոխադրիչ։ Գերատեսչությունը տվյալներ չի տրամադրել Կուրսկի շրջանի համար։

Հայտնի է նաև, որ ուկրաինական հրետակոծության հետևանքով վիրավորվել է երկու մարդ, Բելգորոդի շրջանի Շեբեկինոյում մի կին է վիրավորվել, Կուրսկի շրջանի Տետկինո գյուղում մեկ տղամարդ է վիրավորվել։ Մի քանի շենքերի և էլեկտրահաղորդման գծերի վնասներ են գրանցվել նաև Բելգորոդի շրջանում:

Նշենք, որ Կիևը 2023 թվականից ի վեր առաջին անգամ է ձեռնարկել լայնածավալ հարձակում սահմանային շրջանների վրա, իսկ մինչ այդ մարտին ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել էին Բրյանսկի մարզ, իսկ մայիսի վերջին և հունիսի սկզբին փորձել էին ներխուժել Բելգորոդի շրջան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular