ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է եղել 17-ամյա ուսանողի դանակահարության պատճառը. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, կա դանակահարված անձ: Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում  «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:

1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պատանու հետ վիճաբանողները տարիներ առաջ սպանված «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակության շրջապատից են.

«Խելոք, սովորող երեխա էր, օրեր առաջ վիճել են, հայհոյել, նա էլ ի պատասխան ապտակել է ու եկել այսօր դասամիջոցին նորից վիճաբանել, մի քանի տեղից դանակահարել, պատժել են»,- խոսում են քոլեջում:  

Դեպքի հանգամանքները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, ով հայտնեց, որ  նախնական դրդապատճառները հայտնի չեն.

«Այս պահին քննչական ակտիվ գործողություններ են կատարվում: Ավելի ուշ՝ որոշակի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում և տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո մենք հանրությանը կտեղեկացնենք: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,- եզրափակեց խոսնակը:

 

Ելենա Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular