ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: 

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր խախտումներից:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն՝ պայմանավորված ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ, որը հաշվի առնելով՝  հանձնա-ժողովը էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախորդ տարի ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների մշակմանը:

Նոր կարգավորումներն ընդունվել են և կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում են 4 և ավելի առևտրային օբյեկտներ, և նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը: Դրանց համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները: Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր:

«Սա չափացանց կարևոր է, որովհետև կլինի հստակ հետագծելիություն, և պարզ կլինի իրականում առևտրային ցանցը դրսևորել է խտրական վերաբերմունք կոնկրետ մատակարարի նկատմամբ, թե դա եղել է օբյեկտիվ չափորոշիչների վրա հիմնված, ինչն էլ հնարավորություն կտա հանձնաժողովին միանշանակորեն արձանագրելու խախտումները կամ դրանց բացակայությունը: Մյուս կողմից սրանով մենք հատկապես պաշտպանում ենք ՓՄՁ-ների մուտքը ցանցեր»,-նշել է Տիգրան Մարկոսյանը: 

Առանցքային փոփոխություններից է վճարումների իրականացման համար առավելագույն ժամկետների սահմանումը՝ սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օր:

Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և տուգանքի կիրառման:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները մանրամասնորեն ներկայացրեցին իրականացված օրենսդրական փոփոխությունները և պարզաբանումներ տվեցին ներկաներին մտահոգող տարաբնույթ հարցերի: Առանձին դեպքերի մասով առաջարկվեց եզրակացություն ստանալու դիմումներ ներկայացնել հանձնաժողով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular