ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարաբերությունները ՌԴ հետ վատացնում են, բայց գազի գնի պահպանման հույս փայփայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները հույսեր ունեն, որ առնվազն 8 տարի գազի գինը կայուն կմնա։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Ազգային ժողովում հայտարարել է, թե Հայաստանում 5 տարի է գազի գինը կայուն է։ «Կարծում եմ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական և շուկայական փոփոխություններ տեղի չունենա»,- ասել է նա, հավելել, թե Կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։

Ներկայումս 100 խորանարդ մետր գազի գինը սահմանին 165 դոլար է։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ տեղեկություններ են շրջանառվում , որ Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի սակագինը։

Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին, երբ Եվրոպայում գազի 1000 խորանարդ մետրը հասել էր մինչև 2000 դոլարի, Հայաստանի համար գազի սակագինը պահպանվել էր նույն մակարդակին։ Մի կողմից Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են իրենց դեմ տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկելու մեջ, մյուս կողմից ակնհայտ է, որ գազի մասով Ռուսաստանը որևէ կերպ Հայաստանի տնտեսությանը չի վնասում։

Մոսկվան առայժմ տնտեսական ամենածանր քայլին չի դեմել, փաստ է, որ Հայաստանում գազի սակագինը բարձրացնելու դեպքում հայկական տնտեսությունը ծանրագույն հարված կստանա, ընդհուպ մինչև կարող է փլուզվել, և այս մեկ դրվագը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները մանիպուլացիաներ են անում՝ Ռուսաստանին մեղադրելով վնասակար քաղաքականություն վարելու մեջ։

Մարի Վանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular