ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեք բանակցությունների սեղանի շուրջ տեղի ունեցածի մասին ես շատ փակագծեր չբացեմ, որովհետև այնպես չէ, որ բանակցային սենյակում մթնոլորտը շատ պոզիտիվ է և մեկնաբանությունները կարող են եղած հնարավորը կամ պոզիտիվի պոտենցիալը նվազեցնել:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցյալ շրջանի մի դրվագի մասին խոսեմ, որը վերաբերում է 29 800 քկմ-ին: Երբ բանակցություններում խոսք գնաց, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն:

Ինչո՞ւ է շարունակվում այդ խոսակցությունը, մի պարզ պատճառով: Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով: Ինչ նկատի ունի Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով:

Այս ընթացքում, է որ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երևի կան օբյեկտիվ տվյալներ, և պետք է հղում անել այդ տվյալի վրա: Գաղափարն ընդհանուր առմամբ դիտարկելի էր, եւ քննարկելի էր: Մենք ասացինք՝ շատ լավ, բայց մի րոպե, ի՞նչ թիվ: Պատկերացրեք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքը այսքան է»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի հենց այդտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն, հետո որ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:

«Այդ տվյալները փոխանցվեցին ԵՄ խորհրդի նախագահին և նա այդ թվերը հրապարակեց: Հետո պարզվեց, որ 29 800 թիվը կլորացրած է և տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29 743 քկմ: Այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի պետական մարմինների կայքերում Հայաստանի տարածքը 29 800-ից պակաս է գրված:

Նույնը վերաբերում է Ադրբեջանին, որ թիվը կլորացված է: Այս թվերի հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան»,-ասաց ՀՀ վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular