ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արդյունք կունենա ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական բանակից մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի ամբողջական դուրս գալու հնարավոր հետևանքները, գրում է vvesti.com-ը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել էր, որ Երևանը կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից։ Հայաստանի իշխանությունները, փաստացի, թաքցնում են հանրությունից ստույգ տեղեկությունը, թե ինչի կհանգեցնի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից։

Համապատասխան հայտարարությունն արել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Լրագրողներից մեկը նրան հարցրել էր նման քայլի հնարավոր հետևանքների մասին։ «Հայաստանը դեռ դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, կազմակերպությունից դուրս գալու հնարավոր հետևանքները պետական գաղտնիք են»,- ասել է Ասրյանը:

Ավելի վաղ Հայաստանում անցկացված հարցումը ցույց էր տվել, որ մեծամասնությունը՝ երկրի բնակիչների գրեթե 60%-ը, դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը։ Հարցվածների գրեթե 30%-ը կողմ է եղել ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելուն։ ՆԱՏՕ-ին անդամակցելուն աջակցել է հարցվածների 22%-ը։ Ռազմական քաղաքագետ, Ռուսաստանի տնտեսական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ  Ալեքսանդր Պերենջիևը կանխատեսել է այն հետևանքները, որոնք Էդվարդ Ասրյանն անվանել է «պետական գաղտնիք»։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալով լուրջ վտանգներ կառաջանան  պետականության համար, բանն այն է, որ Հայաստանն իրականում իրեն կզրկի իր տարածքային ամբողջականության պաշտպանությունից, Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճերը կարող են զգալիորեն աճել, և նաև Թուրքիան կարող է ներգրավվել դրանում, իսկ Երևանին դժվար կլինի հույսը դնել որևէ մեկի օգնության վրա, Արևմուտքն այս դեպքում Հայաստանին չի օգնի»,- ասել է նա առաջին հերթին։

«Կան նաև այլ ռիսկեր, ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն Հայաստանում ՆԱՏՕ-ի բազաներ տեղակայել որոնք ուղղված կլինեն, ի թիվս այլ բաների, Իրանի դեմ, ինչը նշանակում է, որ հայ-իրանական հարաբերություններում սրացում կլինի, ինչի արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել լրիվ թշնամական միջավայրում, նույնիսկ Վրաստանը նման պայմաններում կարող է օգտվել իր հարևանի թուլությունից, չեմ խոսում տարածքային պահանջների մասին, բայց Վրաստանի կողմից քաղաքական շանտաժը հնարավոր է հասկանալով, որ Հայաստանը անպաշտպան պետություն է: Այդ ամենից հետո Արևմուտքում նոր գործընկերները կանեն այն, ինչ ուզում են, և Արևմուտքը կօգտագործի Հայաստանը որպես գործիք և հաստատ չի պաշտպանի նրա ազգային շահերը»,- ընդգծել է Ալեքսանդր Պերենջիևը։

«Քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է, ՀԱՊԿ-ը երաշխավորում է տարածքային պաշտպանվածությունը, գոնե Ռուսաստանը միանշանակ երաշխավորում է այդ անվտանգությունը, եթե իրավիճակն այնպես զարգանա, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա ՀԱՊԿ-ը, ինչպես ասում են ձեռքերը կլվանա, այն ինչ լինելու է, լինելու է բացառապես Հայաստանի իշխանությունների, ոչ թե ՀԱՊԿ-ի պատասխանատվությունը»,- հավելել է ռազմաքաղաքագետը նշելով, որ Հայաստանն ունի փոխզիջումային տարբերակներ հետագա գործողությունների համար, որոնք կապված չեն լինի ՀԱՊԿ-ից լիակատար հրաժարման հետ։

«Կա ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ ստանձնելու տարբերակ: ՀԱՊԿ-ի գործընկերն այն երկիրն է, որը կազմակերպության անդամ չէ, բայց համագործակցում է նրա հետ: Այդ դեպքում կպահպանվի հավանականությունը, որ ՀԱՊԿ-ը որոշակի իմաստով, կկարողանա երաշխավորել Հայաստանի համար ինչ-որ անվտանգություն, այդ կարգավիճակը մտցվել է մոտ ութ տարի առաջ: Ենթադրվում էր, որ Ուզբեկստանը կդառնա ՀԱՊԿ-ի գործընկեր, բայց Տաշքենդը չընդունեց գործընկերոջ կարգավիճակը, նաև Չինաստանն է հետաքրքրություն  ցուցաբերել այդ հարցում: Եվ Հայաստանը կարող է գնալ այդ ճանապարհով, եթե Երևանը ցանկանում է քաղաքական ակցիա իրականացնել, ապա լավ տարբերակ կլինի ՀԱՊԿ-ի անդամից ՀԱՊԿ-ի գործընկեր անցումը»,- եզրափակել է Ալեքսանդր Պերենջիևը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular