ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր առավոտից Երեւանի քաղաքապետարանի դիմաց թեժ կլինի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երեւանի ավագանիում թեժ է լինելու:
Ավագանին քննարկելու եւ արդեն վերջնական հաստատելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:

Չնայած հանրային դժգոհություններից հետո քաղաքային իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե մտադիր են ընդառաջ գնալ եւ որոշակի զիջումներ կատարել, բայց, ահա, այսօր երկար չարչրկված նախագիծը կդրվի ավագանու հաստատմանը:
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Իսկ որքա՞ն կթանկանա տրանսպորտի ուղեվարձը, որքա՞ն քաղաքացին պետք է վճարի տրանսպորտով երթեւեկելու համար, բարդ մաթեմատիկա է:

Այսպիսով, ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթեւեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթեւեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

Նշենք, որ եթե քվորում լինի, եւ նիստը կայանա, ապա քաղաքային իշխանությունները առանց խոչընդոտի կարող են ընդունել քաղաքացիների գրպանին հարվածող հերթական նախագիծը, որով 150-300 դրամ կդառնա ուղեվարձը:

Իսկ ինչ են պատրաստվում անել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են նիստին.«Նիստին գնալու ենք, ելույթներ էլ ենք ունենալու ու ամեն ինչ անելու ենք, որ տրանսպորտի թանկացման իրենց հիմար նախագիծը չընդունվի»:

«Հանրային ձայն»-ն էլ իր հերթին մտադիր է գաղտնի պահել իր որոշման մասին. մեզ խմբակցությունից հայտնեցին, որ որոշում ունեն, բայց չեն ցանկանում հրապարակել:

Հաշվի առնելով նրանց գործելաոճը՝ ենթադրվում է, որ կրկին վերջին պահին կգնան եւ կապահովեն քվորում ՔՊ-ի համար, որպեսզի իշխանությունները դակեն իրենց ցանկացած նախագիծը:

Դե իսկ «Մայր Հայաստան»-ից մեզ ասացին, որ եթե մյուս խմբակցությունները գնան ու քվորում ապահովեն, ապա իրենք էլ կմասնակցեն ու ելույթներ կունենան՝ քաղաքացիներին ներկայացնելով այս թանկացումների հետեւանքները:

Նշենք, որ ավագանու նիստից առաջ քաղաքապետարանի դիմաց նաեւ ակցիա է նախատեսած՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Առավոտ 9:00-ից կսկսվեն բողոքի գործողությունները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular