ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դե, երդվեք. ով ումից է ուզում «պաշտպանել» Հայաստանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վե՛րջ, փրկված ենք այլևս: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում»:

Չէ, սա «բրիտանացի գիտնականները պարզել են» շարքի հերթական կատակ չէ, այլ իրականություն: Համենայն դեպս, լրատվամիջոցները հաղորդում են, որ բրիտանացի խորհրդարանականներն իրենց զինված ուժերի նախարարից հետաքրքրվել են, թե՝ «ինչպես է նա գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու դեպքում Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության հնարավոր օգուտները»: Նկատեցի՞ք հարցի ենթատեքստը. մարդիկ իրենց օգուտի, շահի մասին են մտածում, բնականաբար:

Ջեյմս Հիփին էլ, նշելով, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցումը» դեռ կազմակերպությունից պաշտոնական ելք չի նշանակում, արտաբերել է Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում Հայաստանին ՆԱՏՕ-ի դաշնակիցներով աջակցելու մասին:

Պարզվում է՝ կան շրջանակներ, որ նմանօրինակ թեզերը լուրջ-լուրջ դեմքերով տարածում կամ քարոզում են զանազան իշխանական քարոզչահարթակներում: Բավականին պարզունակ քարոզչություն է, պարզունակ բովանդակությամբ, բայց մեր հայրենակիցների մի մասի վրա ազդում է: Խեղդվողի մոտեցմամբ, ոմանք ձեռքները նման փրփուրներին են նետում, թե՝ «տեսա՜ք, Բրիտանիան ասաց, որ մեզ կպաշտպանի... ռուսներից» և նմանօրինակ այլ՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող ընկալումներ են ունենում...

Ըստ ամենայնի, բրիտանական նավերն էլի որոշել են բարձրանալ Հայաստանի լեռները: Բայց քիչ թե շատ սեփական պատմությունից տեղյակ հայրենակիցները գիտեն. փորձը ցույց է տալիս, որ «բրիտանական նավերը» մեր լեռները բարձրացողը չեն: Իսկ նման նայիվ «կտերին» հավատալը հանգեցնում է նրան, որ Հայաստանը հայտնվում է երկու սալի արանքում ու կորցնում, կորցնում, կորցնում: Հարցն այն է, որ արդեն կորցնելու բան էլ չի մնացել՝ մի փոքր հատված, բուն Հայաստանի հազիվ 1/10-րդ մասը, որի կորստից հետո կկատարվի Մեծ Բրիտանիայի ու իր սրտամոտ դաշնակից Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքը, այն է՝ «Հայաստան» բառն առհավետ կջնջվի քարտեզից: Չշեղվենք, սակայն:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարն իր խոսքում հստակ ակնարկում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ կա որոշում, որն այս պահին «անդամակցության սառեցման» վրա է կանգ առել: Այդ էր պակաս, որ Մեծ Բրիտանիայի նշված նախարարը տեղյակ չլիներ: Ի վերջո, բրիտանական հետախուզության շեֆը՝ Մուրը, հո հենց այնպե՞ս չի հանդիպում Փաշինյանի, նրա իշխանության այլ ներկայացուցիչների հետ: Տալիս է հանձնարարականները, և հիմա կղզիաբնակները սպասում են այդ հանձնարարականների ամբողջական կատարմանը: Դե, Փաշինյանն էլ ամեն կերպ ձգտում է ցույց տալ, որ այդ սև «գործի» վրա է:

Համենայն դեպս, արդեն արածներից ու հայտարարածներից հետո, թերևս, մնում է ևս մեկ քայլ, այն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարի Մոսկվայի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այդ դեպքում, ուրեմն, Հիփին խոստանում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների հետ (ՆԱՏՕ-ի, էլի) կաջակցեն Հայաստանին՝ Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում:

Չէ, դուք լսո՞ւմ եք, Անգլիան... կաջակցի Հայաստանին... Ռուսաստանից: Ավելի ցինիկ ու սյուրռեալիստական վիճակ հազիվ թե կարելի էր պատկերացնել:

Բայց մեկ րոպե, եկեք մի փոքր խորհենք: Մեծ Բրիտանիան Հայաստանին չի աջակցել ադրբեջանական ագրեսիայի դեպքում: Մեծ Բրիտանիան, մեղմ ասած, ոչինչ չի արել, ոչ մի կերպ «իրար չի եկել», երբ Ադրբեջանը իրականացնում էր Արցախի հայաթափումը: Մեծ Բրիտանիան նույնիսկ հոնքը չի շարժել, երբ Ադրբեջանը, ահա արդեն 4 տարի է, ինչ «կրծոտելով» զավթում է բուն ՀՀ տարածքները:

Բայց հանկարծ («հանկար՜ծ», էլի) որոշել է, որ կաջակցի Հայաստանին... «ռուսական սպառնալիքի» դեպքում: Սա այն Մեծ Բրիտանիան է, որը Ադրբեջանի, Ալիևի ու Էրդողանի ուղիղ դաշնակիցն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ադրբեջանական նավթի համաշահագործողն է, Ադրբեջանին նավթադոլարների հիմնական մատակարարներից մեկը, Ադրբեջանին մեր դեմ զինվելու և հայությանը կոտորելու հիմնական ֆինանսավորողն է: Սա այն Մեծ Բրիտանիան է, որ, այդպիսով, փաստորեն, մեր թշնամու բարեկամն է:

Սա այն Մեծ Բրիտանիան է, որը ներկայացնող ընկերությունները նյութական շահեր ունեն օկուպացված Արցախի տարածքում՝ ի դեմս որոշակի ոսկեբեր հանքերի:

Հա, ու չէր խանգարի մի փոքր էլ մտածել այն մասին, թե ՆԱՏՕ-ի գծով Մեծ Բրիտանիայի դաշնակիցը մեր տարածաշրջանում այդ որ երկիրն է: Ճի՛շտ է, Թուրքիան է: Այսինքն, Հիփին ասում է, որ Թուրքիան կաջակցի Հայաստանին... Ռուսաստանի դեմ: Իհարկե, այնպես «կաջակցի», որ Հայաստանից բան չի մնա: Ա՛յ թե ինչ է մեզ խոստանում Մեծ Բրիտանիան՝ իր զինված ուժերի նախարարի շուրթերով: Նրանց ուզածը փաստացի այն է, որ Հայաստանից «Ուկրաինա-2» ստանան: Ըստ որում, բոլորը տեսան, թե ինչպես ոգևորեցին Ուկրաինային, արեցին ամեն ինչ, որպեսզի այնտեղ դեպքերը պատերազմական զարգացում ստանան, որից հետո, այսինքն՝ հիմա արդեն, բանակցությունների մասին են կմկմում, իսկ Ուկրաինային էլ մեն-մենակ են թողել Ռուսաստանի ու սեփական խնդիրների և ավերակների հետ:

Նրանց առանցքային փորացավը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է: Իսկ թե այդ ընթացքում ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, կներեք, Մեծ Բրիտանիային, Հիփիին կամ այդ փաղանգից որևէ մեկին բացարձակապես չի հետաքրքրում:

Նրանց իրենց բրիտանական առևտրի, նեոգաղութատիրության հարցերն են հետաքրքրում: Կամ այն, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, մեկին՝ տասը գնով ինչ հնոտի «զրահափոխադրիչ» կկարողանան «նաղդել» դյուրահավատ հայերի վրա:

Առհասարակ, նորմալ է, որ Մեծ Բրիտանիային Հայաստանի ճակատագիրը չի հետաքրքրում: Բայց բացարձակապես աննորմալ է, երբ դա արդեն չի հետաքրքրում Հայաստանի ժողովրդին, քաղաքական ուժերին, հայերին: Եթե հետաքրքրեր, փաշինյանական մահաբեր «հոսանքին» տրված, աղետային ալիքների վրա տարուբերվելով՝ դեպի վերջնական աղետ չէինք ընթանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular