Իրանն ու Ռուսաստանը ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կինշչակը հանդիպել է ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջիի հետ և քննարկել տարածաշրջանային կարևորագույն հարցեր։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մարտի 11-ին Կինշչակը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հատուկ քաղաքական հարցերի գծով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, մասնավորապես, Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, ինչպես նաև Սիրիայի, Եմենի և Լիբիայի հետ կապված հարցեր։
Կողմերն ընդգծել են նաև տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Սիրիայում վերջին զարգացումների, այդ թվում՝ քաղաքական և դաշտային իրավիճակի, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար իրավիճակի բարելավման և քաղաքական գործընթացի շարունակմանն ուղղված համատեղ ռազմավարությունների վերաբերյալ։