ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թյուրքական օրակարգի անվերապահ կիրառողը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական «փոթորիկը» շարունակում է թևածել և նոր ավերածությունների համար գրեթե բոլոր նախադրյալներն արդեն իսկ պատրաստ են։

Ավելին, այն փաստը, որ այդ «փոթորիկի» հիմնական առանցքն անցնելու է ՀՀ տարածքով կասկածից վեր է, ու դրա համար հայաստանյան կառավարիչներն ամեն ինչ արել են, որպեսզի տվյալ արհավիրքը ոչ միայն անցնի մեր տարածքով, այլ՝ բուն դնի և քանդի այն հիմնովին։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հիմնական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից վտարման գործընթացի անցնցում ապահովումն էր, իսկ մենք տեսնում ենք, որ նա դրա հետ կապված ամեն ինչ նախապատրաստել է, դրան զուգահեռ տարածաշրջանային առանցքային գործոն է դառնում Թուրքիան, ով իրեն լիարժեք խաղացող է պատկերացնում։

Ավելին, մինչ արևմտյան համայնքն ինտենսիվ ջանքեր է ներդնում Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրսբերման ուղղությամբ, հակառակ ջանքերն են կիրառվում Թուրքիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու նպատակով։ Ինչպես հայտնի է՝ Հաքան Ֆիդանն Անկարայում օրերս հանդիպել էր Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ կողմերն աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին՝ ընդգծելով առաջընթացը, որը ձեռք կբերվի այս ոլորտում, վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար(Սալիվանն ու Ֆիդանը, բնականաբար, քննարկել են նաև Ուկրաինայի և Գազայի հարցը)։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չպետք է ձգձգվի և պետք է լուծվի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և քաղաքական ամբողջականության շրջանակներում»։

Ըստ էության, այսօր ունենք մի ցավոտ իրավիճակ, երբ հայկական հարցերն արդեն ամուր ներթափանցել են թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի ազդեցությունների տատանման հետևանքով, ինչը Արցախի հարցի հետ կապված վերջին տարիների զարգացումների ու ՀՀ արևմտյան նկրտումների հետևանքն է։

Փաստ է, որ հավաքական Արևմուտքն այստեղ հաշվի է նստում Թուրքիայի ազդեցության ու շահերի հետ, Թուրքիային է համարում Հարավային Կովկասում, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրից» հետո ձևավորվելիք ստատուս-քվոյի ապագա երաշխավորն ու իր գործերի «կառավարիչը»։

Շատ ենք բարձրաձայնել այն մասին, որ եթե հարավկովկասյան տարածաշրջանը դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց, այդ թվում, Նիկոլի ուրույն ջանքերով, Հայաստանից դուրս են բերվում ռուսական ազդեցության զոնաները, ապա ավտոմատ առաջին պլանում են հայտնվում թուրքականը։

Բանն այն է, որ Արևմուտքը՝ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը, մեր տարածաշրջանում գործնական ազդեցություն չեն կարողանում և չեն ցանկանում ստանձնել, ուստի ձգտում են ողջ տարածաշրջանը փաթեթով ընծայել Թուրքիայի հոգածությանը։

Թուրքիան սրան դեմ չէ, բնականաբար, այսինքն՝ ՀՀ արևմտյան կողմնորոշումը սա է ենթադրում, քանի որ Արևմուտքը թշնամական հարաբերություններ ունի Իրանի և Ռուսաստանի հետ, ուստի, չնայած բազմաթիվ տարաձայնություններին՝ պետք է համագործակցի Թուրքիայի հետ։ Արևմուտքը Թուրքիային է պատկերացնում որպես ռեգիոնալ հարցերի մենեջեր, դա է պատճառը, որ կոչ է հնչում, որ Թուրքիան ինչ-որ գործառույթներ իրականացնի։ Սակայն, նույնիսկ, դրա կարիքը չունի Թուրքիան, քանի որ բոլոր հարցերը լուծում է Ադրբեջանի միջոցով։ Ավելին, մենք տեսնում ենք, ինչպես նաև իր խոսքում հաստատեց Ֆիդանը, որ «խաղաղությունը» Թուրքիայի պատկերացմամբ՝ անցնում է ՀՀ զիջումների ճանապարհով։

Մենք տեսնում ենք նաև, որ արևմտյան այս սցենարին ներկայումս փաստացի դիմադրում է բացառապես Իրանը, որն ինքն է ցանկանում դառնալ երաշխավոր Ռուսաստանի և Թուրքիայի հետ, սակայն Իրանի տարբերակը Փաշինյանը չի ընդունում, քանի որ դա անընդունելի է Արևմուտքի համար, ուստի պետք է հարմարվի արևմտյան սցենարին, որում Թուրքիան ունի կենտրոնական դերակատարություն։

Այնպես որ, ներկայումս Իրանն ակտիվ աշխատում է հայկական կողմի հետ, քանի որ Ադրբեջանի դեպքում ամեն բան պարզ է։

Եթե ՀՀ-ն չհամագործակցի Իրանի հետ, Հարավային Կովկասում տոտալ ազդեցությունը լինելու է Թուրքիայինը։ Դժվար չէ հասկանալ, որ թյուրքական օրակարգը սպասարկող, թյուրքական քարոզի ուղիղ ազդեցությունը կրող և, ինչպես Ալիևն էր հայտարարել, ադրբեջանական ուղղակի ֆինանսվորմամբ ՀՀ-ում պետական կարգը տապալած խմբակն առաջիկայում ինչ օրակարգով է շարժվելու առաջ։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular