ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային թիմերում և Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների սահմանաչափը փոխվել է․ կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը

ՍՊՈՐՏ

Մարտի 11-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Օրակարգի առաջին հարցը Հայաստանի Պրեմիեր Լիգայում և Հայաստանի առաջին խմբում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ քննարկումն էր:

Ինչպես Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբները ներկայացրել էին իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների կողմից:

Քննարկումներից հետո որոշվեց 2024/2025 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Առաջին խմբում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 15, իսկ հիմնական կազմում 6-ից դարձնել 7:

Որոշվեց 2025/2026 մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների քանակը հանդիպման հայտացուցակում թողնել 9, իսկ հիմնական կազմում 3-ից դարձնել 4:

Որոշվեց Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/2025 մրցաշրջանում ՀՀ-ում մարզված և/կամ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականներում հանդես գալու իրավունք ունեցող ֆուտբոլիստների անդամների քանակի վերաբերյալ անցկացնել լրացուցիչ քննարկում Հայաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների մասնակցությամբ և որոշումը կայացնել այդ քննարկման արդյունքում:

Երկրորդ հարցը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր:

Համաձայն ՀՖՖ կանոնադրության հոդված 37-ի 5-րդ կետի (Եթե Գործադիր կոմիտեի որևէ պաշտոն կամ պաշտոնների մինչև 50% դառնում է թափուր, Գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչև հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով), ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի թեկնածությունը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ծանոթանալով Անուշ Անանյանի գործունեությանը, քվեարկեցին նրա թեկնածության օգտին: Այսպիսով, Անուշ Անանյանը համալրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը մինչև 2024 թ. դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ հերթական ժողովը, - նշված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular