ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ շտապող Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տրվել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը regnum.ru-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասածը առ այն, որ կառավարությունում քննարկումներ են ընթանում ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին, Հայաստանի իշխանություններին կոչ է արել կապեր հաստատել Ռուսաստանի հետ։

Ակնհայտ է, որ Հայաստանն այսօր ղեկավարում են մարդիկ, ովքեր երազում են Եվրամիության մասին, հայտարարել է փորձագետը, միգուցե առաջ հույս կար, որ իշխանական պրակտիկան կհեռացնի նրանց նման պատրանքներից, բայց դրանք ավելի են ուժեղացել։

«Անհասկանալի է, թե ինչո՞ւ է թուրքական հեռուստատեսությամբ հայտարարվել Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Շատ հետաքրքիր ընտրություն է, նրանք դրա մասին դեռ չեն ասել իրենց քաղաքացիներին և որոշել են սկսել Թուրքիայի քաղաքացիներից»,- նշել է Սիլաևը։ Քաղաքագետի կարծիքով, նման քայլում ոչ մի հաշվարկ չի կարելի գտնել, դա կարծես արտացոլում է արտաքին քաղաքականության այն շատ պատրանքային ընթացքը, որի մեջ Հայաստանի իշխանությունը ներծծվել է վերջին տարիներին։

Հնարավոր է նաև, որ հատուկ թուրքական հեռուստաալիքին ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունը Երևանի բարձր գրասենյակներում առաջացած այն մտավախությունների  արտացոլումն է, որոնք առաջացել են Ադրբեջանի ուժեղացումից: Սիլաևը ենթադրել է, որ Երևանի ներկայիս իշխանությունը չի վերանայել իր գաղափարական կարծրատիպերը և Հայաստանի համար ստեղծված ծանր իրավիճակը դիտարկում է որպես այն Արևմուտքի վերահսկողության տակ տեղափոխելու հնարավորություն։

Բայց այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է քայլեր ձեռնարկել, որոնք, ինչպես իրենք են մտածում, մոտեցնում են իրենց նվիրական նպատակին, պարզաբանել է նա։

«Պարզ է նաև, որ Հայաստանն ինքը դեռ մի փոքր վախենում է հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից, Ռուսաստանի հետ ամբողջական խզման գաղափարն այնտեղ այնքան էլ տարածված չէ։ Հետևաբար, անկախ նավարկության մեկնելով դեպի Արևմուտք, Երևանի կառավարությունը կարող է փորձել ամեն ինչ հասցնել այն աստիճանի, որ Ռուսաստանը հենց ինքը դառնա խզման նախաձեռնողը», - ենթադրել է Սիլաևը: Նաև պետք է հասկանալ, որ Հայաստանում մեծ մտավախություն կա կտրուկ ուժեղացած Ադրբեջանից, որն իր արտաքին քաղաքականության մեջ հենվում է տարածաշրջանի ամենաազդեցիկ խաղացողներից մեկի՝ Թուրքիայի վրա։ Երեք միլիոնանոց հանրապետությունը, որը չկարողացավ կանխել չճանաչված ԼՂՀ-ի կլանումը, մտավախություն ունի, որ Բաքուն կանգ չի առնի իր ձեռք բերած հաջողությունների վրա և կշարունակի ուժ կիրառել։

Դրանք, իրոք, արդարացված մտավախություններ են, հայտարարել է փորձագետը։ «Բայց նրանք ունեն մի պարզ ելք, որպեսզի չվախենան իրենց տարածքի համար։ Դա Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումն է։ Կան իրավիճակներ, երբ Ռուսաստանը պատրաստ չէ միջամտել տարածաշրջանում առկա հակասություններին, բայց նաև կան այնպիսիք, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի միջամտել»,- եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular