ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ Ուկրաինա․ Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ Ուկրաինա-2

Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի փոխնախարար Ջեյմս Հիպպին։
Արևմտյան գործընկերները չափազանց անկեղծ են: Նրանք մեզ չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանից եկող սպառնալիքներից, բայց մեզ «պաշտպանում» են ռուսներից՝ այդ ճանապարհին ցույց տալով «հույսի դուռը»՝ Անկարան, որտեղից մենք երաշխիքներ պետք է ստանանք «ռուսական լուծը թոթափելու» համար:
Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ Ուկրաինա-2 ու Արևմուտքին տվյալ դեպքում հետաքրքիր է ոչ թե գործընթացի արդյունքը, այլ բուն գործընթացը, որը կարող է հանգեցնել հայկական պետականության կորստին:
1896 թվականի ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Սոլսբերին Լորդերի պալատում հայտարարել է, թե հայ բնակչությանը պաշտպանելու համար զերծ պետք է մնալ ռազմական միջամտությունից, քանի որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։
Հետո ինչ եղավ՝ բոլորս գիտենք:
Եթե որևէ մեկին թվում է՝ հիմա այլ հետևանք են ունենալու արևմտյան բարձրագոչ խոստումները, ուրեմն՝ պատրանքների մեջ է:
Արևմտյան կենտրոնների նպատակը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումն է, դրա վերջնարդյունքում ինչ կլինի հայ ժողովրդի կամ Հայաստանի հետ՝ դա նրանց բացարձակապես չի հետաքրքրում: Ու բնավ ոչ այն պատճառով, որ նրան «չար» են կամ հայ ժողովրդի «թշնամիները»:
Բացարձակապես՝ ոչ, պարզապես Արևմուտքը քաղաքական շահ չունի՝ սատարել մեզ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի, նրանց հետաքրքրում է մեր «հակառուսական» պոտենցիալը:
Հ.գ- Լոնդոնում ռուսական սպառնալիքներն անմիջապես նկատում են, եթե նույնիսկ դրանք տեսական են, բայց թերևս լեգիտիմ են համարում, երբ Բաքուն մեզանից անհապաղ տարածքներ է պահանջում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular