ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում 33 մարդ է ձերբակալվել ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու մեղադրանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունենալու մեջ, որոնք ենթադրաբար ահաբեկչություններ էին նախապատրաստում այս ամսվա վերջին երկրում կայանալիք տեղական ընտրություններից առաջ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Կասկածյալները պատրաստվում էին գործողությունների առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Թուրքիայի հյուսիսարևմուտքում գտնվող Սաքարյա քաղաքի հակաահաբեկչական ոստիկանությունը խուզարկումների ընթացքում առգրավել է զենք, կանխիկ գումար և «կազմակերպչական փաստաթղթեր», ասել է նա։

«Մենք ահաբեկիչների չենք հանդուրժի։ Մենք շարունակելու ենք անդադար պայքարը մեր անվտանգության ուժերի գերազանց ուժերի հետ»,- ասել է Երլիկայան։

Թուրք նախարարի վկայությամբ, ձերբակալվածները մի ցանցի անդամներ են, որն «անձնակազմ է տրամադրել մարտական գործողությունների գոտիների համար և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԻՊ-ին՝ գործելով անօրինական մզկիթներից և կրոնական դպրոցներից»։

Թուրքիայում համապետական ​​ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular