ԱՄՆ-ն նավ է ուղարկել Գազա՝ ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն տրամադրելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազային ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն տրամադրելու համար Արևելյան Միջերկրական ծով նավարկող՝ ԱՄՆ բանակի «Գեներալ Ֆրենկ Ս. Բեսսոն» (LSV-1) նավը լքել է Լանգլի-Էուստիս միացյալ բազան: Այս մասին ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
Մասնավորապես նշվում է. «Բեսսոն» նյութատեխնիկական աջակցության նավը ծով է դուրս եկել 36 ժամ այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մարդասիրական օգնություն կտրամադրի Գազային ծովային ճանապարհով»:
Հաղորդվում է նաև, որ նավը տեղափոխում է առաջին սարքավորումը՝ կենսական կարևորության մարդասիրական բեռների առաքման համար ժամանակավոր նավամատույց կառուցելու համար։