ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերոնայում գտնվող Ջուլիետտայի բրոնզե արձանի կրծքավանդակի վրա անցք է բացվել

ՄՇԱԿՈՒՅԹ

Վերոնայում գտնվող Ջուլիետտայի բրոնզե արձանի կրծքավանդակի վրա անցք է բացվել զբոսաշրջիկների կողմից չափազանց հաճախակի դիպչելու պատճառով, գրում է Der Spiegel-ը։

Այս մասին հայտնել են Շեքսպիրի պիեսից Կապուլետների ընտանիքի նախատիպը հանդիսացող այն տան տերերը, որտեղ այդ արձան տեղադրված է։

Հավանաբար, վնասը տեղի է ունեցել այն պատճառով, որ արձանը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում նրանով, որ «հենց այդ Ջուլիետտային» դիպչելը հաջողություն է խոստանում սիրո մեջ և արձանի մոտ մշտապես հերթեր են լինում։ Անհայտ է, թե արդյո՞ք արձանը կվերականգնվի, նշել է թերթը։

Հարկ է նշել, որ 2014 թվականից «Ջուլիետտայի տանը» տեղադրված է արձանի կրկնօրինակը, բնօրինակը նախկինում նույնպես «մաշվել» էր զբոսաշրջիկների անվերջ հպումներից, որից հետո այն տեղափոխվել էր բակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular