ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է ծախսում ՀՀ-ում հակառուսական քարոզչությանը զարկ տալու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն այս տարվա փետրվարին մեկնարկել է համագործակցությունը 7 լրատվամիջոցների հետ, որոնք բովանդակության ստեղծման դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացնելու են ազդեցիկ մեդիա նախագծեր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այդ նախագծերը խթանելու են բովանդակային քննարկումները հրատապ հանրային հարցերի վերաբերյալ, այդ թվում` առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, կոռուպցիայի և մարդու իրավունքների թեմաներով, որոնք կարևորվել էին Ինտերնյուսի «Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառում» հետազոտության արդյունքներով:

Սա առաջին նման նախագիծը և դրամաշնորհը չէ՝ նախատեսված հայկական մեդիա դաշտի համար: Երեւանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեռ նախորդ տարի հայտարարել էր Հայաստանի լրատվական ոլորտում 17,3 մլն դոլարի ներդրումների մասին։ Այս գումարից ընդամենը 2,3 մլն դոլարն է ուղղվելու Հայաստանում լրագրողական փորձի փոխանակման եւ լրագրության կրթության մագիստրոսական ծրագրի ձեւավորման ծրագրերի իրականացմանը։ Դեսպանը չէր հայտնել, թե մնացած 15 միլիոն դոլարն ինչի համար է օգտագործվելու։ Թերևս նախորդ տարվա մարտին ստորագրված ԱՄՆ ՄԶԳ մեդիա ծրագիրը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչի վրա են ի վերջո ծախսվելու այդ գումարները: Ամերիկյան գործակալությունը 15 մլն դոլարի պայմանագիր է կնքել  «Internews Network» կազմակերպության հետ, որը աշխատելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և այլ հասարակական կազմակերպությունների հետ։

Ըստ էության, այսպիսով ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանում իրականացնել իր «փափուկ ուժի» քաղաքականությունը՝ հատկապես օգտվելով այն հանգամանքից, որ Փաշինյանն ու թիմակիցները ակնհայտ կերպով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը շրջում են դեպի արևմուտք։ Վաշինգտոնը փորձում է նաև բարձրացնել Արևմուտքի դերն ու նշանակությունը հանրային դիսկուրսում։ Հենց դա է պատճառը, որ հսկայական գումարներ են ներդրվում ԶԼՄ-ի միջոցով հակառուսական քարոզչությունը խթանելու և արևմտամետ գաղափարներ գեներացնելու համար։ Այդ ամենը իհարկե արվում է հաշվի առնելով արևմուտքի և ոչ թե ՀՀ և հայ ժողովրդի կենսական շահերը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Այն, թե ինչպես և ինչ նպատակով է ԱՄՆ-ն օգտագործում փափուկ ուժի քաղաքականությունը, անկեղծացել էր դեռևս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը:  2013 թվականի դեկտեմբերի 6-ին Դուբլինում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես առաջ, նա  հայտարարեց. «Միացյալ Նահանգները փորձում է արդյունավետ ուղիներ մշակել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները դանդաղեցնելու կամ կանխելու համար»։ Համաձայնեք, այդ առաջադրանքն իրականացնելու համար, ունենալով անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, փափուկ ուժի քաղաքականությունից առավել կոշտ ռազմավարության կարիքն անգամ չկա: Այնուամենայնիվ, Հայաստանում կազմակերպված վերջին սոցհարցումները գալիս են ապացուցելու, որ առնվազն մեր երկրի մասով ԱՄՆ այս մարտավարությունն իր նպատակին չի հասել. «Գելափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 60 տոկոսը դեմ է ՌԴ-ի ուղղությամբ Փաշինյանի քայլերին և չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular