ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեւոն Քոչարյան. մեր առջեւ կանգնած է իշխանությունների սուտը հաղթահարելու խնդիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ստի ու կեղծիքի «շնորհիվ» իշխանությունները հասան հաջողության 2018-ին, ստի ու կեղծիքի պատճառով Հայաստանը բախվեց պատերազմի եւ պարտություն կրեց, ստի ու կեղծիքի պատճառով են շարունակում ղեկին մնալ ներկայիս իշխանությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Արմավիրի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Մեր առջեւ կանգնած է այդ սուտը կոտրելու խնդիրը։ Եվ երբ ես ասում եմ, որ 2018թ. նրանք եկան «շնորհիվ» ստի եւ կեղծիքի, դա բոլորովին չի նշանակում, թե ամեն բան լավ էր, բնականաբար, շատ խնդիրներ կային, եւ մարդիկ արդարացիորեն դուրս էին եկել իրենց պահանջներով։ Խնդիրը դա չէ։ Այլ այն, որ նրանք խոստացան այն կարգախոսների հիման վրա, որոնց շնորհիվ եկան, ու մենք տեսանք, որ տեղի ունեցավ ուղիղ հակառակը։ Շատ հարցերում, նրանում, ինչում մեղադրում էին «նախկիններին», սրանք իրենց շատ ավելի ցինիկ պահեցին եւ շարունակում են դա»,- նշել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ այս խնդրի հաղթահարման համար, այն բանի համար, որ հաղթահարենք իշխանությունների սուտը, մեծ աշխատանք է պետք։

«Մեր այս հանդիպումները եւս ուղղված են դրան։ Եվ դուք ձեր հերթին զրուցեք ձեր ընկերների, հարեւանների, անգամ անծանոթների հետ։ Բացատրեք իրավիճակը։ Բացատրեք ճիշտը։ Գաղտնիք չէ, որ նման հանդիպումներ մենք անցկացնում ենք Հայաստանում, տարբեր քաղաքներում, տարբեր մարզերում, տարբեր գյուղերում, եւ մեր ամեն մի նման հանդիպումից հետո իշխանամետ քարոզչամեքենան ընկնում է հիստերիկայի մեջ եւ սկսում իր հակահարձակումը. սուտ, սուտ, սուտ։

Շատ այլ հարցերի վերաբերյալ էլ մենք լուրջ պայքար պետք է մղենք, բացատրենք մեր այն քաղաքացիներին, այն ընկերներին, որոնք դեռ հավատում են, դեռ մոլորված են։ Այստեղ շատ լուրջ աշխատանք ունենք անելու։ Եվ մենք նաեւ խնդրում ենք, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը իր հերթին շարունակի սա»,- ասել է պատգամավորը։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ այս աշխատանքը պետք է դրսեւորվի ինչպես անձնական շփումների միջոցով, այնպես էլ սոցիալական հարթակներում։

«Որպեսզի ի վերջո կոտրելով այս սուտը՝ կարողանանք կանգնեցնել դեպի անդունդ այս ողբերգական երթը եւ արդեն գանք ճիշտ ճանապարհի։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է, բայց դա անհնար կլինի առանց ձեր օգնության»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular