ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող վարչախումբը կոռուպցիոն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունում հայտնաբերվել են մի շարք խնդրահարույց կետեր, որոնք հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Միջազգային «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծը» (OCCRP) հետաքննություն է անցկացրել և պարզել, որ «Քաղպայմանագրին» նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք տեղյակ չեն եղել իրենց անունից նվիրատվությունների մասին։

2022 թվականին իշխող կուսակցությանն իբր գումարներ նվիրաբերած 140 անձանցից միայն 6-ը չեն եղել «Քաղպայմանգրի» թեկնածուներ ՏԻՄ ընտրություններում։ OCCRP-ի կայքում տեղ գտած հրապարակման մեջ ասվում է, թե իրենց հետ զրուցած 31 նվիրատուներից գրեթե կեսն ասել են, որ նման նվիրատվություններ չեն կատարել, մյուսները պնդել են, որ չեն հիշում, արդյոք փոխանցե՞լ են գումարներ։ Ուշագրավ է, որ Հայաստանի 10 քաղաքաներում ՏԻՄ ընտրությունների առնվազն 10 թեկնածուներ նույն օրը նույնաչափ գումար են փոխանցել իշխող կուսակցությանը։ 26 նվիրատվությունների դեպքում դրանք կազմել են նրանց տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը։ 4-ի դեպքում գումարը գերազանցել է նվիրատվության առավելագույն թույլատրելի չափը՝ 2,5 միլիոն դրամ։

Կասկածելի գործարքներն ի հայտ են եկել գործող իշխանության «մեղքով», երբ Կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումներ անցկացրեց՝ արգելելով կանխիկ նվիրատվություններն ու փոխանցումներն իրավաբանական անձանցից, ինչպես նաև սահմանափակեց ֆիզիկական անձանց կողմից արվող վճարների չափը։ «Քաղաքացիական պայմանգիրը» իր ֆինանսավորման աղբյուրների մասով մշտապես նշում է, թե գումարներ ստանում է հանգանակությունների միջոցով, մինչդեռ այս փաստը վկայում է, որ պարզապես պարտադրել են տարբեր անձանց խոշոր գումարներ փոխանցել կուսակցությանը՝ նրանց տարբեր արտոնություններ և պաշտոններ խոստանալով։
Հայտնի է, որ միջազգային այդ կազմակերպության զեկույցները մշտապես արժանանում են իրավապաշտպան կազմակերպությունների չափազանց կոշտ գնահատականներին։ Այդ կազմակերպությունը, որ ժամանակին բացահայտել է օվշորային և կասկածելի տարբեր գործարքները։

Անահիտ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular